Ուրբաթ, Ապրիլի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքականության պիտակը կրելու իմ երեք կենսավիճակները

ԱԶԳ
24/04/2026
- 24 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
4
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 (My Three States of Being Turkish)

(Հեղինակի ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը գրված է հատուկ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի համար):

Յոթանասուներեք տարեկան եմ եւ կյանքիս ընթացքում թուրքականության պիտակը կրելու երեք հստակ կենսավիճակներ եմ ապրել, երեք իրարից տարբեր փորձառություններ եմ ունեցել: Այն ինչ կարդալու եք հետեւյալ տողերում, որոշ առումով խիստ անձնական է, բայց դա անխուսափելի է: Իրականում այդ երեք կենսավիճակներին անդրադառնալը կամ դրանց բացահայտումը նպաստելու է պարզաբանելու, թե ինչ եմ մտածում ես առաջադեմ թուրքերի շարքում կամ ընդհանրապես թուրք լինելու մասին: «Թուրքականության» իմ առաջին փորձառությունը Թուրքիայում ապրած տարիներին է վերաբերում: Դա մի իրավիճակ էր, որը կարող եմ բնութագրել որպես «չիմանալ», թե ինչ բան է թուրք լինելը կամ թուրքականության պիտակը կրելը: Այն պարզապես այնտեղ էր` ամենուրեք, ինչպես օդը: Կարիք չկար դրան ոչ անուն դնել, ոչ բացատրել, ոչ էլ պաշտպանել: Այն ո՛չ հարց էր, ո՛չ էլ բեռ եւ հենց այդ պատճառով էլ անտեսանելի էր:

Երկրորդ փորձառությունս ձեւավորվեց Գերմանիայում, որտեղ թուրքականության հետ իմ կապը այլեւս անտեսանելի չէր: Այն անգթորեն տեսանելի էր: Եթե Թուրքիայում ապրել էի առանց այն նկատելու, Գերմանիայում այն մոռանալն ուղղակի շռայլություն կլիներ: Այն համառորեն, երբեմն նույնիսկ կոպիտ, անտաշ ձեւով էր ինձ պարտադրվում հիշել: Այնտեղ թուրքականությունը կարծես արտաքին ձեւ ստացավ, վերագրվեց եւ հարկադրվեց ինձ: Ոչ որպես ինքնություն, որը ես սովոր էի ընդունե՛լ, այլ որպես բեռ, որը ես պարտավոր էի կրել:

Իմ երրորդ փորձառությունը բացահայտվեց Մ. Նահանգներում: Ես այն կնկարագրեի որպես թուրքականության կարգավորում, կամ թուրքականությունը, որը ես սովորեցի հայերից: Դա որոշակի նշանակություն ունեցող բեռ լինելուց դադարեց: Այն ոչ պարտադրված էր, ոչ էլ մերժված: Պարզապես այնտեղ էր, ներկա, բայց շատ ավելի հանգիստ, շատ ավելի ռեֆլեկտիվ, եւ հետեւանքում՝ նաեւ շատ ավելի ազնիվ:

Առաջին կենսավիճակ: Չգիտակցված թուրքականություն

Այս չգիտակցված կենսավիճակը կնկարագրեմ հետեւյալ կերպ. «Ձկները, որ ծովում են ապրում, չգիտեն ինչ բան է ծովը»: Դա թուրքականության իմաստը չնկատելու կամ գուցե չգիտակցելու վիճակ էր: Ինչո՞ւ: Երկու հանրածանոթ բացատրություն կարող եմ տալ, որ բոլորն անգիր գիտեն: Առաջին, մենք առաջավոր ժողովուրդ էինք, իսկ առաջավոր մտածողությունը համընդհանուր հասկացություն էր: Մենք մեզ համարում էինք «ինտերնացիոնալիստներ», որոնք հաշվի չեն առնում ազգային, կրոնական եւ դասակարգային հարաբերությունները: Առաջավորները իրենց էթնիկական ծագմամբ չէին բնորոշվում: Այդ պատճառով էլ ես ոչ մի կերպ թուրքականության հետ կապ չէի կարող ունենալ:

Երկրորդ պատճառը քուրդերն էին: (Ես դիտավորյալ չեմ նշում հայերին, հույներին, ասորիներին եւ հրեաներին, որովհետեւ նրանք արդեն «դուրս էին» հասարակությունից եւ դասվել էին որպես օտարների):

Որպես առաջավորներ գիտեինք, որ Թուրքիայում գերիշխող համակարգը զրկում էր քուրդերին իրենց ամենատարրական իրավունքներից: Ճնշում գործադրողները թուրքական իշխող դասակարգի անդամներն էին, որոնք «թուրքականության» քողի ներքո ճնշում էին բանեցնում: Այդ պատճառով էլ նախընտրում էինք օգտագործել «թուրք եւ Թուրքիա» բառերը, որպեսզի «թուրքականության» հետ չնույնացնեին մեզ: Այդ բառերը ավելի հարգալից, գուցե եւ ավելի անմեղ դիրքորոշումներ էին: Բայց ամեն դիրքորոշում սովորաբար թաքցնում է ետին մի իրավիճակ: Մենք ապրում էինք մի հասարակությունում, որը կառուցված էր կրոնական, մշակութային եւ էթնիկ նվիրապետությունների (հիերարխիաների) կողմից: Դրա գագաթում բազմած էր սուննի մահմեդական թուրքը: Դա մի տեսակ ռասսայական խտրականության (apartheid) կարգավիճակ էր, որի հիմքում մեծածավալ կոտորածներ, տեղահանություններ եւ համակարգված ճնշումներ էին ընդդեմ բոլոր նրանց, ովքեր այդ դասին չէին պատկանում, «օտար» էին: Թուրքերն էին դրա գլխավոր շահառուները: Անկախ այն բանից, գիտակցո՞ւմ էիր, թե ոչ: Եթե «թուրք» դասին էիր պատկանում, ուրեմն առավելություններ ունեիր: Դու ինքնաբերաբար օգտվում էիր այն համակարգից, որն ուրիշներին ստորադասում էր:

Բայց այն պահին, երբ հստակ չէիր նշում ունեցածդ առավելության մասին, այսինքն թաքցնում էիր «թուրքականությանը» քո պատկանելիությունը, համընդհանուր (universal) չափանիշների քողի ներքո, դու անվստահության դուռն էիր բացում: Այդ «մյուսը» իրավունք էր ստանում կասկածելու: Քրդերն, օրինակ, հազվադեպ էին հավատում մեր հռետորաբանությանը: Նրանք դրա ետեւում «թուրքականությունն» էին տեսնում:

Այս ձեւաչափը նորություն չէր: Պատմականորեն էլ դա այդպես էր: Մինչեւ 1913 թվականը երիտթուրքերը, ավելի ճիշտ «Միություն եւ առաջընթաց կոմիտեի» անդամները չէին կարողանում բացահայտորեն ասել, որ իրենք թուրքեր են: Նրանք ապաստան էին գտնում «օսմանիզմի հասկացության» շրջանակներում, իրենց ներկայացնելով որպես «կոսմոպոլիտներ», այսինքն` «ազգային» եւ «էթնիկ» հասկացություններից անկախ էակներ: Բայց իրենց գործողությունների էությունը թուրքական ազգայնամոլության տիպիկ օրինակներ էին: Ոչ հայերը, ոչ էլ հույները չէին հավատում այդ «կոսմոպոլիտականությանը»: Նրանք հստակ տեսնում էին, թե ինչ է թաքնված դրա ետեւում:

Երկրորդ կենսավիճակ: Փոքրամասնություն լինել Գերմանիայում

Այստեղ կխոսեմ թուրքականության որոշակի կենսավիճակի մասին, որին յուրաքանչյուր առաջավոր տարագիր ստիպված է դիմակայել Գերմանիայում: Այնտեղ մեզ բռնի ուժով հիշեցնում էին, որ «թուրք» ենք, ոչ միայն գերմանական օրենսդրությամբ, այլեւ հասարակության անհատների վարվելակերպով: Անկախ այն հանգամանքից, մենք մեզ այդպիսին համարո՞ւմ էինք, թե ոչ, մեզ վերաբերում էին որպես թուրքերի: Այդ պատճառով էլ մեզ իրենցից դուրս էին համարում եւ արհամարհում: 1978-79 թվերին էր կարծես, երբ հասկացա իմ թուրք լինելը, անմիջապես, որ Մյունխենում ավտոբուս բարձրացա եւ նկատեցի, որ ոտքի կանգնածներից ոչ ոք չի ցանկանում նստել իմ կողքի դատարկ աթոռին, քանի որ սեւահեր էի: Իսկ 1981-ին Համբուրգում, այժմ արդեն հանգուցյալ հորս տարել էի գարեջրատուն (Kneipe), որպեսզի ծանոթացնեմ նրան գերմանական կենցաղի հետ, բայց հենց ներս էինք մտել եւ տեղավորվել, մեզ բառացիորեն դուրս շպրտեցին: Կողքի սեղանին մեր «Հակա-ֆաշիստական կոմիտեի» գերմանացի ընկերներն էին նստած, բայց նրանցից ոչ մեկը մատը մատին չտվեց: Նրանք շարունակեցին վայելել իրենց գարեջուրը: Մոտավորապես նույն ժամանակահատվածում, երբ վարձու բնակարան էի փնտրում, իմ օտար ակցենտը ճանաչելով պատասխանում էին, որ տվյալ բնակարանն արդեն վարձված է եւ կախում լսափողը: Հետագայում, երբ նույն համարով գերմանացի ընկերս զանգահարեց, պարզվեց, որ բնակարանը ազատ է:

Հիշում եմ, որ հետո սկսեցի ընկերոջս բացատրել, որ նման «ունիվերսալիզմ» չի կարող լինել: Իմ կրած փորձառությունների հետեւանքում ավելի հստակ պատկերացում կազմեցի Թուրքիայում ապրող քուրդերի կամ ալեւիների մասին: Իմ կյանքի այդ փուլը ես կանվանեի «զայրացկոտ» կամ «հակազդող» թուրքականություն: Որովհետեւ եթե անգամ դու քեզ չես պատրաստվում կապել թուրքականության հետ, միեւնույն է, դու ենթարկվում ես ռասիստական թշնամանքի եւ բռնի պիտակավորվում որպես այդպիսին: Այդ մարտահրավերը ստիպում է քեզ ավելի խորը մտածել «թուրքականության» կամ «օտար» լինելու պիտակի մասին:

Երրորդ կենսավիճակ:  Թուրքականությունը, որը սովորեցի հայերից

Մ. Նահանգներում ապրելու տարիներին ապշել էի, թե ինչպես են մարդիկ բացահայտորեն խոսում իրենց էթնիկ ծագման եւ ազգային պատկանելիության մասին: Ոչ ոք չէր թաքցնում իր անցյալը: Ընդհակառակը, նրանք այդ մասին համարձակությամբ էին խոսում: Հիշում եմ, թե Համբուրգի ինստիտուտում ինչպես էի իմ տեսական մտորումները բաժնեկցում ընկերներիս հետ ԱՄՆ-ում գործող «էթնիկացված» լեզվի մասին:

Հետո եկավ հայերի կողմից ինձ որպես «թուրք մտավորականի» կամ «թուրք առաջավոր գիտնականի» ներկայացնելու ժամանակաշրջանը, որն ինձ առանձնացնում էր «սովորական թուրք» լինելու իրենց պատկերացրած տեսակից: Եվ որովհետեւ սովորական ժխտողների դասին չէի պատկանում, ազատորեն երկխոսելու հնարավորությունները լայն բացվեցին իմ առաջ: Սկսեցի իմ «թուրքականությունը» դիտարկել բոլորովին այլ տեսանկյունից:

Ընկերներիցս մեկը, Հովհաննես անունով, հաճախ ասում էր, որ այն ինչ անում եմ, ի վերջո նաեւ թուրքերի օգտին է: Բացահայտ խոսելով հայերի հետ այն մասին, թե ինչ է պատուհասել նրանց, ես հավանաբար նրանց ոչ միայն հոգեբանական հանգստություն էի պարգեւում, այլեւ ճանաչում նրանց: Այն, ինչի մասին գրում էի եւ գործնականում կատարում, իր էությամբ նաեւ թուրքերին էր անհրաժեշտ, որպեսզի տեսնեին, թե ովքեր են իրենք եւ ինչ է նշանակում լինել մարդկային: Թուրքերին ակնարկելով նա ասում էր. «Մի օր կհասկանան, որ այս ջանքերը, բացի հայերից, նաեւ հօգուտ իրենց են կատարվում»: Մեկ այլ օրինակ էլ Աննան էր, որն ինձ ասում էր` «ամեն անգամ թուրքերեն լսելիս մտածում էի, որ դա իմ թշնամու լեզուն է, նրանց լեզուն, ովքեր դժբախտություն են պարգեւել իմ ժողովրդին: Իսկ ձեզ հանդիպելուց հետո ամեն ինչ փոխվեց: Սկսեցի թուրքերենը համարել իմ բարեկամի լեզուն»:

Այս փորձառությունները սովորեցրեցին ինձ, որ թուրք լինելու հանգամանքը ոչ թաքցնելու բան է, ոչ էլ ուրիշի հանդեպ թշնամանք տածելու: Երբ բացահայտ խոսում ես, երկինքը փուլ չի գալիս: Հարցն այն է, թե ինչը հնարավոր դարձրեց հեշտորեն հաղորդակցվել: Չեմ ուզում այստեղ խորանալ սոցիոլոգիական վերլուծությունների մեջ եւ պարզել, թե ինչպես են ինքնությունները ոչ թե կայուն լինում, այլ հեղհեղուկ, կամ ինչպես են դրանք ոչ թե սոսկ արտահայտում գոյաբանական էությունը անհատի կամ որոշակի մի խմբավորման, այլ կապակցված են եւ ձեւավորվում են փոխհարաբերությունների եւ արտահայտված պատմողական ձեւաչափերի միջոցով, որտեղ էլ ձեռք են բերում նոր իմաստ: Իմ պատասխանը շատ պարզ է: Ես այն անվանում եմ «բաժնեկցված կամ փոխըմբռնելի երկխոսություն»: Իմ կարծիքով, հայերի հետ շփումն էր, որ կարգավորեց իմ թուրքականության պիտակը:

Իմ հայ ընկերների հետ սկսեցինք անկեղծորեն մեր եւ մեր անցյալի մասին զրուցել: Եկեք հստակեցնեմ: «Shared narrative» (բաժնեկցված կամ փոխըմբռնելի) ասելով բոլորովին նկատի չունեմ միանման արտահայտված պատմությունների շուրջ համաձայնության գալ: Այլ ընդհակառակը, ճանաչել մեր մեջ եղած տարբերությունները, զգալ դիմացինի ցավն ու տառապանքը, պատասխանատվության զգացումը: Իմ այսպես կոչված «թուրքականությունը» այս ձեւաչափով, փոխադարձ ճանաչողության շնորհիվ կարգավորվեց, վերակազմավորվեց:

Այսպիսով, իմ խորհուրդը առաջավոր թուրք մտավորականներին հետեւյալն է. նրանց պատմածը ոչ մի կերպ չի ներառում այն «մյուսը», «օտարը»: Եվ այնքան ժամանակ, որ նրանք չկարողանան իրենց պատմողականության մեջ ներառել քուրդերին, հայերին, հույներին եւ ասորիներին, որպես իրենց իրավունքներն ունեցող հպատակների, նրանք չեն կարողանալու կարգավորել իրենց «թուրքականության» պիտակը: Պատճառը, որ նրանք ստիպված են թաքցնել իրողությունը այն է, որ նրանք չունեն այդ «ուրիշի»` կամ «ուրիշների» հետ բաժնեկցելու համապատասխան փաստարկներ:

Իսկ ի՞նչ է դա նշանակում քաղաքականության մեջ: Իրականում շատ պարզ է: Փոխանակ նրանց ինքնությունն ու կարգավիճակը ներկայացնելու որպես ոչնչից առաջացած եւ իմպերիալիզմի դեմ մղված ազգային ազատագրական պայքար, իր թերություններով հանդերձ, նրանք պետք է կարողանան ասել «ինչպիսի՜ ողբերգություն էր»: Տեղի ունեցածը իրոք ողբերգություն էր քուրդերի, հայերի, ասորիների եւ հրեաների համար: Նրանք պետք է սովորեն ուրիշի տառապանքը դարձնել նաեւ իրենցը, իրենց պատմության մի մասը:

«Ի՞նչ էինք մենք եւ ի՞նչ ենք դարձել» հարցի պատասխաններից մեկն այստեղ է թաքնված: Նախորդ էսսեներից մեկում, մի շարք նկատառումներ եմ արել այն մասին, թե ինչու թուրք մտավորականությունը մեծ մասամբ անհետացել է թուրքերի մշակութային եւ քաղաքական բնապատկերից: Որովհետեւ առաջավոր թուրքերի` իրենց եւ իրենց հասարակության մասին պատմածը ոչ պատասխանում է ներկայի ամենահրատապ հարցին` «ինչպե՞ս ապրել միասին», այսինքն` ինչպես կարող են տարբեր կրոնական-ազգային եւ մշակութային խմբակցություններ համատեղ ապրել կողք-կողքի, փոխադարձ հարգանքի եւ իրար ճանաչման հիմունքների վրա, ոչ էլ խուսափում է առաջացնել թուրքականության մի որոշակի ձեւ, որը զերծ լինի խնդիրներից կամ ծանր բեռից, որպեսզի նրանք ստիպված չլինեն այն մշտապես թաքցնել:

Դոկտ. Թաներ ԱՔՉԱՄ

Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հալեպի հայագիր արձանագրությունները

Հաջորդ գրառումը

«Երբ Աստված չէր նայում…» Արցախին. Ցուցահանդես Պրահայում

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան

23/04/2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարություն է արել. Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցն իրավական դաշտում փակված է միջազգային դատարանի դատական ակտով. Լիպարիտ Դրմեյան

23/04/2026

Լրագրողներն այսօր ճշգրտող հարց ուղղեցին «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու, վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ...

ԿարդալDetails
Նորություններ

Պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» նախընտրական նկատառումով. Հակոբ Բադալյան

23/04/2026

Հայաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայստանյան այցի ընթացքում ստորագրվելու է հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության փաստաթուղթը: Լավ է,...

ԿարդալDetails
Նորություններ

Զոհված զինծառայողի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից

23/04/2026

Քիչ առաջ 44–օրյա պատերազմում զոհված  զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պապատյանը դուրս եկավ ոստիկանության բաժնից։ Նա ներկայացրեց դեպքի մանրամասները, որի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական