Լիբանանում այսօր գիշերվանից հրադադար է մտցվում. «Ալ Մայադին»-ին տված հարցազրույցում ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով՝ հրադադարը հնարավոր է դարձել Իրանի ճնշման շնորհիվ։
Նա նշել է, որ կհայտարարվի մեկշաբաթյա հրադադար, որը կտևի մինչև իրանա-ամերիկյան հրադադարի ավարտը։
Իրանցի պաշտոնյան նաև չի բացառել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է խափանել հրադադարը։
***
Լիբանանում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր վիրավորված իսրայելցի զինվորների ընդհանուր թիվը հասել է 586-ի։
Նրանցից 37-ի վիճակը գնահատվում է ծանր, ևս 82-ը ստացել են միջին ծանրության վնասվածքներ։









