Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատասխանատվությունը կրում են ՀՀ քաղաքական իշխանությունները՝ ի դեմս վարչապետի. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. 168.am

01/12/2020
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 23-ին տեղեկություն էր հրապարակվել, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատությունների պատճառով: Ըստ նույն աղբյուրի՝ փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

168.am-ի հետ զրույցում Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ հրավերի վերաբերյալ թեեւ չի բացել փակագծերը, սակայն մեր խնդրանքով անդրադարձել է ՀՀ իշխանությունների 2.5 տարիների կառավարմանը, այս պահին երկրում առկա գերլարված մթնոլորտին ու իրավիճակից հնարավոր ելքերին:

«Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը եւ պետք է հեռանա՝ ժողովրդի եւ իրավապահների միջեւ բախումներից եւ, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար». Ձեր այս հայտարարությունից հետո հրավիրվեցիք ԱԱԾ, ըստ մամուլի հրապարակումների՝ եղել են նաեւ սպառնալիքներ: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ են քննարկել Ձեզ հետ, ի՞նչ են ակնկալում Ձեզնից:

Ազգային անվտանգության ծառայության հետ առնչված պատմության վերաբերյալ իմ կողմից արդեն իսկ պարզաբանումներ տրվել են: Այս պահին հավելելու ոչինչ չունեմ:

Ազգային անվտանգության խնդիրներ, համավարակ, քաղաքացիական բախումների վտանգ. երկրում իրադրությունը գերլարված է, ո՞րն է այս պահին հայ եկեղեցու դերը, եւ ո՞րն է եկեղեցականի առաքելությունը՝ հաշվի առնելով, որ տարբեր հասարակական շրջանակներ ակնկալում են եկեղեցու առավել հստակ դիրքորոշում:

Ձեր կողմից նշված մարտահրավերներն ազգային անվտանգության խնդիրներ են, սակայն դրանք պետք է տարբերակել՝ ըստ բնույթի եւ ըստ վտանգավորության մասշտաբի եւ աստիճանի:  Այս առումով պատերազմը հնարավոր չէ համեմատել որեւէ այլ մարտահրավերի հետ: Աղետալի այն իրավիճակը, որ ստեղծվեց արցախյան 45-օրյա պատերազմի ընթացքում եւ դրա հետեւանքով, հնարավոր չէր պատկերացնել անգամ մղձավանջային ամենավատ երազներում:

Ինչ վերաբերում է Հայ Եկեղեցու եւ հայ եկեղեցականի առաքելությանը, ապա այն բոլոր ժամանակներում եւ կյանքի բոլոր պայմաններում շարունակում է մնալ նույնը՝ իրականացնել առաջնորդություն դեպի հոգու փրկություն: Եվ այս ճանապարհին՝ հատկապես ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսին այսօր պարագան է Հայաստանի, մեր եկեղեցականների համար եւս առաջնահերթ է մեր ժողովրդի գոյաբանական անվտանգության գերխնդրի լուծումը:

Հետեւաբար՝ Հայ Եկեղեցու եւ եկեղեցականի սրբազան պարտքն է՝ արմատախիլ անել այն բոլոր խոչընդոտները եւ մերժել այն բոլոր ուժերին, որոնք վիճարկելի են դարձնում հազարամյա մեր ժողովրդի արժանապատվությունը եւ արգելակում նրա փրկությանը: Կարծում եմ, որ այս հարցում մեր ժողովուրդը միասնական կլինի, եւ կարիք չի լինի այլեւս խոսել բախումների եւ ընդհարումների կանխման մասին:

Համավարակի եւ վերջինիս հետեւանքների հաղթահարման ուղղությամբ եկեղեցու կողմից իրականացված ծրագրերի մասին պարբերաբար իրազեկվել է մեր հանրությանը: Արձանագրենք, որ մեր եկեղեցականները մինչ օրս հոգեւոր խնամք են իրականացնում  վարակված անձանց շրջանում եւ համավարակից մահացած մարդկանց ընտանիքներում:  Մայր Աթոռի կողմից կազմակերպված կրթական, սոցիալական, առողջապահական միջոցառումների շրջանակներում իրականացվել են  500 միլիոն ՀՀ դրամից ավելի կազմող աջակցության ծրագրեր:

Այս երկուսուկես տարիների քաղաքականությանը անդրադառնալիս՝ նշել էիք, որ ժողովրդավարություն իրագործելու ճանապարհին հասնում ենք ծայրահեղությունների. Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին հանդուրժեց այս ծայրահեղությունը, ինչո՞ւ, օրինակ, համապատասխան արձագանք չեղավ, երբ շրջափակեցին կաթողիկոսին, երբ բողոքի ակցիաները հասան վեհարան:

Հարցադրումը պարունակում է ակնհայտ ապատեղեկատվություն: Եկեղեցին երբեք չի հանդուրժել ծայրահեղականությունը: Եթե որոշ լրատվամիջոցների կողմից պատշաճ կարգով չեն լուսաբանվել Հայ Եկեղեցու արձագանքները, դա ամենեւին չի նշանակում, որ համարժեք արձագանք չի եղել որոշ խմբերի հակաեկեղեցական գործունեության վերաբերյալ: Եկեղեցին տարբեր առիթներով իր դիրքորոշումներն արտահայտել է ազգային ինքնությունը վտանգող տարբեր երեւույթների վերաբերյալ, ինչպես՝ Լանզարոտեի եւ Ստամբուլյան կոնվենցիաների, այլեւ մտահոգություններ առաջացնող այլ առիթներով:

Այս օրերին մեր պարտության մեջ մեղավորների փնտրտուքի մեջ հասցեատեր դարձավ նաեւ մեր ժողովուրդն ու բանակը. Ինչո՞ւ:

Խելամիտ մարդկանց համար, երբեք կասկածի տեղ չի մնացել, թե ովքեր են աղետալի այս վիճակի պատասխանատուները: Առաջնահերթ պատասխանատվությունը կրում են  Հայաստանի  Հանրապետության քաղաքական իշխանությունները՝ ի դեմս վարչապետի, որը ուղղակիորեն մսխեց ժողովրդական վստահության ահռելի պաշարները՝ մինչեւ իսկ լեգիտիմացման հասցնելով ատելությունն ու հայհոյանքը, հետեւողականորեն փչացնելով հարաբերությունները դաշնակից, բարեկամ պետությունների հետ՝  դրանցով իսկ անխուսափելի դարձնելով ներկա ողբերգական իրավիճակը:

Այսուհանդերձ, ես հավատում եմ մեր ժողովրդի կենսունակությանը եւ վստահ եմ, որ արժանապատվորեն կկարողանանք ձերբազատվել ազգային մեր արժանապատվությունն ու միաբանությունը քայքայող քաղցկեղից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վեհափառի հորդորով այսօր՝ 9-րդ օրը, հացադուլը դադարեցնում են՝ պայքարի այլ միջոցների գնալու

Հաջորդ գրառումը

Բերձորում Արցախի դրոշն իջեցվել է, բայց ադրբեջանցի զինվորականներ այս պահին չկան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Բերձորում Արցախի դրոշն իջեցվել է, բայց ադրբեջանցի զինվորականներ այս պահին չկան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական