Այսօր վաղ առավոտյան՝ Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով բուժօգնության դիմած 12 անձանցից 3-ին է բուժօգնություն ցուցաբերելու կարիք եղել. հայտնել է ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Նրանք ենթարկվել են հետազոտության, ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Այս պահին բոլոր դիմածները դուրս են գրվել։ Նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ լուրջ բարդություն չկա»,-ասաց ԱՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 անձ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։









