«Բժշկական հետազոտությունների արդյունքում 18- ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում …
Այնինչ այդ օրը, եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի»,-հայտնում է Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը ձերբակալվել, այնուհետև ապրիլի 1-ին կալանավորվել է «Ծաղկազարդի գործով»։ Նա սովորում է 12-րդ դասարանում։ Դավիթ Մինասյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցում քաղաքական գործունեությունը խոչընդոտելու մեջ։ Նրան դատարանից տեղափոխել էին Արմավիր ՔԿՀ, որտեղ տղայի ինքնազգացողությունը վատացել էր, ուշագնաց էր եղել։ Արմավիրից տեղափոխել են Աբովյան ՔԿՀ, որտեղ կրթությունը շարունակելու հնարավորություն կա, սակայն տղայի վիճակն ավելի է վատացել։
Դավիթը գտնվում է Նաիրի ԲԿ-ում։ 3 օր եղել է վերակենդանացման բաժանմունքում, այնուհետև տեղափոխվել հիվանդասենյակ։
Նրա հետ տեսակցելն արգելվում է անգամ մորը։









