Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ «Իսրայելն աջակցում է երկու շաբաթով Իրանի ուղղությամբ հարվածները դադարեցնելու նախագահ Թրամփի որոշմանը՝ պայմանով, որ Իրանն անմիջապես բացի նեղուցները և դադարեցնի բոլոր հարձակումները ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների դեմ»։
«Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ-ի ջանքերին՝ ուղղված նրան, որ Իրանն այլևս միջուկային, հրթիռային և ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և ողջ աշխարհի համար։ Միացյալ Նահանգներն Իսրայելին հայտնել է, որ առաջիկա բանակցություններում հանձնառու է հասնել այդ նպատակներին, որոնք կիսում են ԱՄՆ-ը, Իսրայելը և Իսրայելի տարածաշրջանային դաշնակիցները։ Երկշաբաթյա հրադադարը չի ներառում Լիբանանը»,- նշել են գրասենյակից:
Պակիստանի վարչապետը, սակայն, հայտարարել էր, որ հրադադար է հաստատվում «ամենուր, այդ թվում՝ Լիբանանում»:
«Իրանն այսօր»









