Ուրբաթ, Մայիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բա ի՞նչ պետք է աներ. պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելո՞ւ. Փաշինյանը՝ 18-ամյա աշակերտին եկեղեցում հարվածած ՊՊԾ աշխատակցի մասին

02/04/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես չեմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է հարվածել, կարող է ուժ գործադրել, Աստված չանի՝ սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։

«Ձեզ համար Պետական պահպանության ծառայության աշխատողը ի՞նչ է. բա ՊՊԾ ծառայողը նրա համար է, որ երբ կա իրավիճակ, ուժ գործադրի. ինքը բոլոր լիազորություններն ունի։ Եթե նա այդ աշխատանքը չանի, ուրեմն նրա դեմ է քրեական գործ հարուցվելու, և ինքը կարող է հայտնվել բանտում՝  ծառայողական պարտականությունները չկատարելու համար։

Եվ երբ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեյջ չունի, որ 18 տարեկան է, որ առողջական խնդիրներ ունի, կամ այլ կարգի խնդիրներ ունի։ Ծառայությունը պետք է իրականացվի, բա ի՞նչ պետք է անի։ Պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելո՞ւ։ Նրան այնպիսի հարված է հասցվել, որ նույնիսկ մարմնական վնասվածք չի ստացե»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ՊՊԾ աշխատակցի աշխատանքը գնահատելն իր աշխատանքը չէ։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ Պահքի շրջանում ինքը քրիստոնեաբար ների 18-ամյա երիտասարդին, որը հուզական ֆոնի վրա ինչ-ինչ գործողություն է կատարել՝ մանավանդ, որ նախաքննական մարմինը չի հիմնավորել, որ դա կազմակերպված սադրանք է եղել։

Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց.

«Կարծում եմ՝ Դուք թյուրիմացության մեջ եք, որովհետև ես որևէ մեկի որևէ բանի մեջ չեմ մեղադրել, որ հիմա էլ ներեմ։ Ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ։»

Հիշեցնենք՝ նախօրեին կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանը տեսանյութ էր հրապարակել, որում հստակ երևում է, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցը եկեղեցում հարվածում Դավիթ Մինասյանին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ կապի գոյությունը շատ արժեքավոր է նրանց համար. Օվերչուկ

Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ երաշխավորել, որպեսզի որդու խափանման միջոցը փոխվի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա հակառուսական դաշինքի գագաթնաժողով է, որը ստեղծվել է Հայաստանին հակառուսական բլոկի մեջ ներքաշելու մտադրությամբ. Արթուր Խաչիկյան

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. ԵՄ-ի օգնությունն ուղղված է Հայաստանի՞ն, թե՞ վարչակարգին, որը հարձակվում է Եկեղեցու վրա և իրականացնում քաղաքական հալածանքներ

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես համոզված եմ, որ առանց ռազմագերիների հարցի լուծման, տարածաշրջանում խաղաղության հասնել հնարավոր չէ. Վերոնիկա Զոնաբենդ

01/05/2026
Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ երաշխավորել, որպեսզի որդու խափանման միջոցը փոխվի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստին ելույթ կունենան ԼՂ ներկայացուցիչները

30/04/2026

Այսօր՝ ապրիլի 30-ին ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի ընթացքում ի թիվս շվեյցարացի օրենսդիրների ելույթ կունենան օրեր առաջ Բեռն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առա՛ջ, դեպի հայկական Մայդան. Արթուր Խաչիկյան

30/04/2026

Այսօրվա լուրերով հաղորդվեց, որ Հայաստանում կազմակերպվող եվրոպական շոուն կհամալրվի նաև Ուկրաինայի ղեկավարի այցով - այս ճոխ ներկայացմանը մասնակցելու համար Երևան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փողոցից եկած իշխանությունը, որը հենվում է իռացիոնալ ամբոխի և ստորին խավի վրա, կործանման կտանի հայ ժողովրդին և պետությանը. Անդրանիկ Միհրանյան

30/04/2026

Այն մասին, թե ինչ աստիճանի սկզբունքային նշանակություն ունեն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ընտրությունները հայ ազգի գոյության համար և ինչպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մակրոնն Էջմիածին չի այցելի, իսկ Ֆրանսիայի երեք նախագահներն էլ իրենց պետական այցի ընթացքում եղել են Մայր Աթոռում, հանդիպել Կաթողիկոսի հետ

30/04/2026

Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Հայաստան կատարելիք պետական այցի օրակարգը: Ըստ այդ օրակարգի՝ Մակրոնը, բացի Փաշինյանի հետ հանդիպումից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական