Ավստրալիան ԱՄՆ-ի հետ միասին կաշխատի հիպերձայնային թևավոր հրթիռներ ստեղծելու ուղղությամբ: Համապատասխան հայտարարությունը, Reuters-ի հաղորդմամբ, այսօր արել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսը:
«Մենք կշարունակենք ներդրումներ կատարել կարողությունների կատարելագործման մեջ՝ Ավստրալիայի զինված ուժերին Ավստրալիայի շահերի դեմ ուղղված ագրեսիան զսպելու ավելի շատ եղանակներ տալու համար», ասել է Ռեյնոլդսը:
Նա չի նշել պլանների իրականացման ժամկետներն ու ծախսերը: