Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է սպասվում Իրանում

ԱԶԳ
13/03/2026
- 13 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Իրանի դեմ պատերազմի սանձազերծումը կանխատեսելի էր այն օրվանից, երբ Մ. Նահանգները Միջին Արեւելքի երկրներում զորքեր էր կուտակում եւ պատրաստվում էր ռազմական գործողությունների: Ներկայիս դժվար է գուշակել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները եւ ինչքանով է Մ. Նահանգները կարողանալու կարճ ժամկետում իրականացնել իր գլխավոր նպատակները՝ ամբողջական իշխանափոխություն Իրանում եւ վերջնական ոչնչացում նրա միջուկային եւ հրթիռային ծրագրերին:

Այս գործընթացը շաբաթներ է տեւելու: Բայց եթե Վաշինգտոնը եզրակացնի, որ իշխանափոխությունը հնարավոր չէ, քանի որ իրանցիները փողոց դուրս չեն գալիս, ապա կարող է վաղաժամ «հաղթանակ» հայտարարել եւ դուրս քաշվել տարածաշրջանից՝ առանց հասնելու իր նպատակին: Այդ դեպքում պատերազմը համարվելու է անտեղի:

Պետք է նշել, որ Թրամփի վարչակազմին չի հաջողվել քաղաքական լայն աջակցություն ձեռք բերել երկրի ներսում, քանի որ այս պատերազմը հասարակության սրտովը չէ: Հարցախույզների հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների ընդամենը 27 տոկոսն է հավանություն տալիս Իրանի դեմ Ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումներին: Հանրապետական կուսակցության շարքերում աջակցությունը մոտ 40 տոկոս է: Միեւնույն ժամանակ ամերիկացիների միայն 43 տոկոսն է դրական գնահատում Դոնալդ Թրամփին, ինչը համեմատաբար ցածր ցուցանիշ է գործող որեւէ վարչակազմի համար:

Արժի հիշատակել, որ 2001 թվի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո Ջորջ Բուշի գնահատման ցուցանիշը 90 տոկոսից էլ բարձր էր, եւ նա վայելում էր Աֆղանստան ներխուժելու ինչպես կոնգրեսի, այնպես էլ ժողովրդի աջակցությունը: Մահվան հնարավոր դեպքերի եւ ռազմամթերքի անխուսափելի կորուստների պարագայում Թրամփի վարկանիշը է՛լ ավելի կնվազի, ինչը կբարդացնի իրավիճակը եւ կթուլացնի հանրապետականների դիրքերը առաջիկա նոյեմբերին սպասվող կիսամյակային ընտրություններում: Այս առումով իմպիչմենտի հեռանկարը առավել իրական կդառնա, եւ հետեւելով Հայաստանի ընդդիմության օրինակին, որը քաղաքական ճնշման միջոցով է պատկերացնում հասնել դրան, հանրապետականներից որոշ թվով անդամներ կմիանան դեմոկրատներին՝ իրականացնելու իմպիչմենտը Թրամփի դեմ:

Այնպես որ երկարատեւ եւ ծավալուն պատերազմը բոլորովին էլ Թրամփի օգտին չի ծառայի: Նրան անհրաժեշտ է ցույց տալ արագ արդյունքներ եւ զորքերի անմիջական վերադարձ տուն:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կացությանը, ճիշտ է, լարվածությունը Միջին Արեւելքում բավական սրված է, բայց Հարավային Կովկասում առայժմ նշանակալի թեժացում չկա, քանի որ մեծ քանակությամբ գաղթականների հոսք չի նկատվում, ինչը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ Հայաստանի եւ այլ երկրների համար: Իսկ Իրանում դեռեւս մասնատման որեւէ գործընթաց չկա, եւ ժողովուրդը հեղափոխության կարգախոսերով փողոց դուրս չի եկել:

Հայաստանի համար ամենավատ սցենարը Իրանի մասնատումը կլինի եւ մի քանի առանձին պետությունների ստեղծումը այդ տարածքում: Իմ կարծիքով նման հեռանկարը անհավանական է: Չնայած Իրանում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել, բայց ներկայումս հստակ ազդանշաններ չկան այդ ուղղությամբ: Եթե դա տեղի չունենա, եւ երկիրն էլ չմասնատվի, ապա բոլոր կողմերը «հաղթանակ» կհայտարարեն, փորձելով համոզել համապատասխան հասարակություններին, որ իրենց գործողությունները հաջող ավարտ են ունեցել:

Կրկնում եմ, որ եթե ներքին փլուզում կամ համատարած անկարգություն տեղի չունենա Իրանում, ապա այս ամենի անմիջական ազդեցությունը Հայաստանի վրա հնարավոր է սահմանափակ լինի: Ինչ խոսք, կլինեն հավանաբար տնտեսական կամ էներգակիրների հետ կապված անուղղակի ազդեցություններ, բայց դրանք կառավարելի կինեն: Ինչ վերաբերում է հետպատերազմյան շրջանին, ապա կացությունը կարող է ավելի թեժ լինել: Գլխավոր հարցն այն է, թե Իրանը որքանով կհանդուրժի TRIPP-ի նման ծրագրերի կամ անվտանգության վերադասավորությունների իրականացումը իր անմիջական հարեւանությամբ գտնվող երկրներում, որոնք կարող են սպառնալ իր շահերին:

Համենայն դեպս, առայժմ Իրանի մասնատման կամ իսլամական համակարգի փլուզման հեռանկարները անհավանական են թվում: Չմոռանանք, որ Թրամփի քաղաքական ժամանակը սահմանափակ է: Նրան անհրաժեշտ են արագ եւ տեսանելի արդյունքներ ե՛ւ իր ներքին վարկանիշի, ե՛ւ ընտրական գործընթացների համար: Եթե այդ արդյունքները հստակ եւ շոշափելի չլինեն, ռազմական ներկա նախաձեռնությունը կարող է վերածվել ներքին քաղաքական ծանր բեռի:

Ընդհանուր առմամբ կացությունը շատ անկայուն է եւ խիստ անկանխատեսելի: Որոշակի գնահատանք կարելի է տալ միայն այն դեպքում, երբ պարզ դառնա, թե ներքին խլրտումները Իրանում ավելի կխորանա՞ն, թե՞ ոչ:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Մարտի 3, 2026 թ.

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Arm. Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Ադրբեջանը կելնի՞ Իրանի դեմ

Հաջորդ գրառումը

Եթե սա սադրանք է, ապա ի՞նչ ասել “Արցախը Հայաստան է և վերջ” հայտարարության անողին կամ Շուշիում պարողին… Թաթուլ Հակոբյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
Հաջորդ գրառումը

Եթե սա սադրանք է, ապա ի՞նչ ասել "Արցախը Հայաստան է և վերջ" հայտարարության անողին կամ Շուշիում պարողին... Թաթուլ Հակոբյան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական