Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց

11/03/2026
- Նորություններ, Տեղական

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց իր վերդիկտը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված մեղադրանքի շրջանակում։ Դատարանի այս որոշումը, ըստ էության, վերջակետ դրեց մի քրեական գործի վրա, որը տարիներ շարունակ ներկայացվում էր որպես իշխանությունների հակակոռուպցիոն պայքարի կարևոր դրվագներից մեկը։

Ծառուկյանն ու գործարար Սեդրակ Առուստամյանը մեղադրվում էին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ։ Սակայն դատավարության ընթացքում ներկայացված նյութերը և պաշտպանական կողմի փաստարկները ցույց տվեցին, որ մեղադրանքի հիմքերը խիստ վիճահարույց են, իսկ գործի ապացուցողական բազան՝ թույլ և հակասական։ Այդ մասին փաստաբանները խոսում էին դեռ գործի սկզբնական փուլից՝ պնդելով, որ քրեական հետապնդումը չունի բավարար իրավական հիմք։

Չնայած դրան՝ երկար ժամանակ քաղաքական և տեղեկատվական դաշտում ձևավորվել էր մի մթնոլորտ, որտեղ Ծառուկյանի «մեղավորությունը» ներկայացվում էր գրեթե որպես արդեն իսկ ապացուցված փաստ։ Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ և իշխանամետ քարոզչական հարթակներ հրապարակայնորեն հայտարարություններ էին անում, որոնք ոչ թե քաղաքական գնահատականների, այլ փաստական մեղադրանքների տեսք ունեին։ Այդ ամենը տեղի էր ունենում այն պայմաններում, երբ դատական գործընթացը դեռ չէր ավարտվել, և որևէ իրավական եզրակացություն դեռևս գոյություն չուներ։

Այսպիսով, գործնականում խախտվում էր իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը՝ անմեղության կանխավարկածը։ Հանրային դիսկուրսում ձևավորվում էր մի իրավիճակ, որտեղ քաղաքական հայտարարությունները հաճախ փոխարինում էին դատարանի վերդիկտին։

Այսօր, երբ դատարանը պաշտոնապես արձանագրել է Գագիկ Ծառուկյանի անմեղությունը, բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք որևէ մեկը պատասխանատվություն կկրի այս պատմության համար։ Խոսքը միայն հրապարակային մեղադրանքներ հնչեցրած քաղաքական գործիչների մասին չէ։ Հարցը վերաբերում է նաև իրավապահ համակարգին։

Արդյո՞ք որևէ քննիչ, դատախազ կամ այլ պաշտոնյա պատասխանատվության կենթարկվի այն մեղադրանքի համար, որը դատարանը, ի վերջո, չի հաստատել։ Հիշեցնենք, որ այս գործի շրջանակում 2020 թվականին Գագիկ Ծառուկյանը նույնիսկ կալանավորվել էր՝ մի իրավիճակում, երբ մեղադրանքի իրավական հիմնավորվածության վերաբերյալ լուրջ կասկածներ կային դեռ այն ժամանակ։

Իրավական պետությունում արդարացման վճիռը պետք է լինի ոչ միայն կոնկրետ անձի իրավունքների վերականգնում, այլ նաև համակարգի ինքնաքննության առիթ։ Եթե որևէ քաղաքացու նկատմամբ տարիներ շարունակ իրականացվել է քրեական հետապնդում, որը վերջում դատարանը ճանաչում է անհիմն, ապա այդ գործընթացը չի կարող պարզապես ավարտվել գործի փակմամբ։ Այն անխուսափելիորեն առաջացնում է պատասխանատվության հարց՝ թե՛ իրավապահ համակարգի ներսում, թե՛ քաղաքական դաշտում։

Հակառակ դեպքում ձևավորվում է վտանգավոր նախադեպ․ կարելի է քրեական գործ հարուցել, մարդկանց կալանավորել, նրանց շուրջ ձևավորել մեղադրական հանրային մթնոլորտ, իսկ տարիներ անց դատարանի արդարացման վճիռը պարզապես արձանագրել որպես հերթական դատական ակտ՝ առանց որևէ հետևանքի։

Գագիկ Ծառուկյանի գործը հենց այդ հարցն է դնում հանրային օրակարգում։ Եթե արդարացման վերդիկտը չի ուղեկցվում կոնկրետ մարդկանց պատասխանատվության մեխանիզմներով, ապա արդարադատությունը մնում է կիսատ։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ, պատմաբան

Նախորդ գրառումը

Ով, եթե ոչ Միշելը գիտե, որ խաղաղության սպառնալիքը Ադրբեջանն է. Հակոբ Բադալյան

Հաջորդ գրառումը

Հայաստանի ընտրությունները պետք է որոշեն իշխանության ճակատագիրը. ինչպես թույլ չտալ այս իշխանության վերարտադրությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026
Նորություններ

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026
Նորություններ

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026
Նորություններ

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի ընտրությունները պետք է որոշեն իշխանության ճակատագիրը. ինչպես թույլ չտալ այս իշխանության վերարտադրությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական