Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ Դատի հանձնախումբը և Սփյուռքը դեմ են կեղծ խաղաղությանը, այլ ոչ թե իրական խաղաղությանը. Հարութ Սասունյան

11/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հետո, փորձում են հայկական Սփյուռքը չեզոքացնել, ինչը նրանց կողմից Հայաստանը նվաճելու վերջին քայլն է։ Ե՛վ Ալիևը, և՛ Էրդողանը գոհունակությամբ են ընդունում Հայաստանում գործող հնազանդ ռեժիմը և չեն​ ցանկանում, որ Սփյուռքը խոչընդոտի իրենց հակահայկական ծրագրերին:

2026 թվականի մարտի 2-ին հասարակայնության հետ կապերի (PR) Apollo Strategic Communications (ASC) լոնդոնյան ընկերությունը հարձակվեց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) վրա՝ գաղտնի հուշագիր ուղարկելով ամերիկյան լրատվամիջոցներին՝ «Հայկական սփյուռքը բարձրաձայնում է Ռուսաստանի շահերը Կապիտոլիումում» վերնագրով։ ASC-ն կապեր ունի Ադրբեջանի և նրա Կասպից ծովի նավթային գործընկերների հետ։ Ընկերությունը գրանցված է Մեծ Բրիտանիայի ընկերությունների պալատի գրանցամատյանում՝ որպես «հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության գործունեությամբ զբաղվող ընկերություն»։ Վերջին տարիներին այն մի քանի անգամ անվանափոխվել է՝ Apollo Public Relations Limited (2009 թվականի օգոստոսի 13 – 2014 թվականի օգոստոսի 29) և Red Public Relations Limited (2008 թվականի ապրիլի 14 – 2009 թվականի օգոստոսի 13)։

ASC-ն իր հուշագրում տարածում է կեղծիքներ և ապատեղեկատվություն՝ պնդելով, որ «ԱՄՆ վարչակազմի ջանքերը [Հայաստանում]… բախվում են ազդեցիկ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի՝ ԱՄՆ-ում ամենամեծ հայկական կազմակերպության դիմադրությանը և ընդդիմությանը, որը, ըստ Կապիտոլիումի որոշ շրջանակների, փորձում է խաթարել Կոնգրեսում ընթացող խաղաղության գործընթացը։ ANCA-ին մեղադրում են մոսկվամետ ուժերի հետ համագործակցության մեջ՝ միաժամանակ հանդես գալով Հայաստանի ազգային շահերի դեմ՝ աջակցելով ռուսական դիրքորոշումներին և ապատեղեկատվություն տարածելով, հաճախ բառացիորեն, ամերիկյան հաստատությունների սրտում»: Հուշագիրը դատապարտում է «ANCA-ի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Հայ Առաքելական եկեղեցու կրքոտ պաշտպանության» համար»: Հայ Դատի հանձնախումբը և Սփյուռքը դեմ են կեղծ խաղաղությանը, այլ ոչ թե իրական խաղաղությանը, և դեմ չեն Հայաստանի ազգային շահերին: Ընդհակառակը, նրանք ցանկանում են պաշտպանել Հայաստանը Փաշինյանի անվերջ զիջումներից Ալիևին, որոնք կարող են հանգեցնել հայրենիքի կործանման:

Կցանկանայի ընդգծել ASC-ի հուշագրի մի քանի խնդրահարույց կողմերը.

1. Ընտրությունների ժամկետը. հուշագրում ուղղակիորեն հղում է կատարվում «Հայաստանում կարևորագույն համընդհանուր ընտրություններին»՝ ակնարկելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան անում են հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համար, որ վարչապետ Փաշինյանը մնա իշխանության գլուխ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

2. PR միջոցի անսովոր ընտրություն. Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է վճարում Վաշինգտոնում գործող հասարակայնության հետ կապերի և լոբբիստական ընկերություններին: Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ այս հարցակողական հոդվածն ամերիկյան լրատվամիջոցներում տարածվում է լոնդոնյան ընկերության, այլ ոչ թե Վաշինգտոնում գործող ընկերությունների կողմից, որոնց Ադրբեջանն ամեն տարի մեծ գումարներ է վճարում լոբբինգի և PR-ի համար: Սա, փողի վատնում է և ապտակ Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում վարձված PR ընկերություններին:

3. ASC-ի կողմից լրագրողներին առաջարկված աղբյուրները. ASC-ն առաջարկել է չորս անձանց անուններ, որոնք «պատրաստակամ են ուրախությամբ տրամադրելու լրացուցիչ նյութեր և տեղեկություններ»։

– Անանուն ավագ աշխատակից՝ ԱՄՆ-ի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովում (Կոնգրեսի հանձնաժողով)։ ANCA-ն պետք է պարզի՝ արդյոք այս անձը Կոնգրեսում աշխատելիս վճարումներ է ստանում որևէ օտարերկրյա ընկերությունից, որը կապ ունի Ադրբեջանի հետ։ Եթե այո, ապա նրան պետք է ազատել աշխատանքից։

– «Մարիա Կարապետյան, Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ»։ Մարիային պետք է հարցաքննել՝ արդյոք նա համագործակցել է օտարերկրյա լոբբիստական ընկերության հետ՝ հայկական կազմակերպության դեմ՝ դրա դիմաց հնարավոր փոխհատուցում ստանալով։

– «Նժդեհ Հովսեփյան՝ հարգված մտավորական և պատմաբան, որը կարող է խոսել Հայ դատի հանձնախմբի և Հայաստանում ռուսամետ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) միջև եղբայրության, ինչպես նաև ՀՅԴ-ի և Ռուսաստանի միջև առկա կապերի մասին»։ Նա թվարկել է Փաշինյանի կառավարությունում զբաղեցրած մի քանի պաշտոններ իր «Լինկեդին»-ի էջում։

– «Գարո Փայլան՝ «Քարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամի Եվրոպական ծրագրի հրավիրված հետազոտող, որը պատրաստ է առանց անունը նշելու խոսել հայկական քաղաքականության, ռուսական միջամտության գործողությունների, ինչպես նաև ANCA-ի կապերի մասին մոսկովամետ դերակատարների հետ»։ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Փայլանը հակասեց ASC-ին, երբ X հարթակում գրեց. «Ուշադրությունս գրավեց այն հանգամանքը է, որ իմ անունից լրագրողներին ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ թույլատրել։ Ես հանդես եմ գալիս հրապարակայնորեն և շփվում լրագրողների հետ, իսկ իմ կարծիքները լայնորեն հայտնի են»։

4. FARA-ի հնարավոր խախտում. ASC-ի հուշագիրն ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկվել է ոչ թե ամերիկյան, այլ բրիտանական հասարակայնության հետ կապերի ընկերության կողմից՝ հնարավոր է՝ փորձելով շրջանցել ԱՄՆ-ի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը» (FARA), որը պահանջում է, որ ԱՄՆ-ում օտարերկրացիների անունից գործող ընկերությունները գրանցվեն Արդարադատության նախարարությունում: Սա կարող է համարվել ամերիկյան օրենքի խախտում:

5. ASC-ի կողմից արձագանքի բացակայություն. անցած շաբաթ ես մի քանի էլեկտրոնային նամակներ ուղարկեցի ASC-ին՝ խնդրելով ընկերությանը՝ տրամադրել լրացուցիչ տեղեկություններ ANCA-ի վերաբերյալ, ինչպես խոստացված էր հուշագրում, սակայն ASC-ն չպատասխանեց: Նման ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը կարող է միայն հանգեցնել նրան, որ հասարակայնության հետ կապերի ընկերությունն ինքն իր դեմ իրականացնի բացասական PR:

6. Առևտրային կապեր Ադրբեջանի հետ. Apollo-ի մայր ընկերությունը՝ RSK Group-ը, ունի ամբողջությամբ իրեն պատկանող ընկերություն՝Azerbaijan Environment and Technology Centre Ltd (AETC), որը գործում է երկրի ներսում և իրականացնում է նախագծեր Կասպյան տարածաշրջանում, ինչը վկայում է նրա երկարաժամկետ առևտրային գործունեության մասին Ադրբեջանում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պետք է դիտարկի ASC-ի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը՝ կազմակերպության մասին կեղծ և զրպարտիչ հայտարարություններ տարածելու համար։

Հարութ Սասունյան

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

www.TheCaliforniaCourier.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է արել

Հաջորդ գրառումը

Ո՞վ պաշտպանի ադրբեջանական տեղանունները մերժող պատմաբաններին, եթե իրենք իրենց չեն պաշտպանում. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ո՞վ պաշտպանի ադրբեջանական տեղանունները մերժող պատմաբաններին, եթե իրենք իրենց չեն պաշտպանում. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական