Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոտկինի հիվանդանոց․ ավանդույթներ և նվիրում

09/03/2026
- Առողջություն, ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոսկվայի բժշկական քարտեզի վրա կան հաստատություններ, որոնց անունը վաղուց դուրս է եկել երկրի սահմաններից։ Դրանցից մեկն է Սերգեյ Բոտկինի անվան բազմապրոֆիլ գիտական-կլինիկական կենտրոնը՝ հանրահայտ Բոտկինի հիվանդանոցը, որը տասնամյակներ շարունակ համարվում է Ռուսաստանի առողջապահական համակարգի հենասյուներից մեկը։

Այսօր Բոտկինի հիվանդանոցը Մոսկվայի խոշորագույն բազմապրոֆիլ կլինիկաներից է՝ ապահովելով շտապ, պլանային և վճարովի բժշկական օգնություն, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների համար։ Այստեղ համադրված են ավանդույթն ու նորագույն տեխնոլոգիաները։ Հիվանդանոցը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, զարգացնում է ռոբոտացված վիրաբուժությունը, ունի ուժեղ օնկոլոգիական, վարակիչ, թերապևտիկ և վիրաբուժական ուղղություններ։ Առաջադեմ տեխնոլոգիաները կիրառվում են վիրաբուժական օնկոլոգիայի, նեյրովիրաբուժության, տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի ոլորտներում։

Սա պարզապես հիվանդանոց չէ․ սա բժշկական մեծ դպրոց է, որտեղ ձևավորվում են մասնագետներ, որտեղ գիտությունը միահյուսվում է պրակտիկային, և որտեղ ամեն օր ընդունվում են կյանք փրկող որոշումներ։

Գլխավոր բժիշկը՝ պատասխանատվության օրինակ

Այս մեծ և բազմաշերտ հաստատությունը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Վասիլևիչ Շաբունինը։ Նա նաև Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր մասնագետն է վիրաբուժության, էնդոսկոպիայի և ստացիոնար փոխարինող տեխնոլոգիաների ոլորտներում։

Ալեքսեյ Շաբունինը ղեկավարում է մեծ կոլեկտիվ՝ իրենց գործի գիտակ և փորձառու մասնագետներով։ Նրա ղեկավարությամբ Բոտկինի կենտրոնը ոչ միայն պահպանում է իր բարձր հեղինակությունը, այլև շարունակաբար զարգանում է՝ ներդնելով նոր մեթոդներ և կազմակերպչական արդյունավետ լուծումներ։ Նա այն ղեկավարներից է, ովքեր գիտեն համախմբել թիմը և առաջ տանել բժշկական հաստատությունը ոչ միայն կառավարման, այլև գաղափարական մակարդակով։

Ի դեպ, մարտի 13-ին Ալեքսեյ Վասիլևիչը նշում է իր ծննդյան 65-ամյակը։ Այս առիթով ցանկանում ենք նրան սրտագին շնորհավորել և մաղթել, նախ և առաջ, ամուր առողջություն, անսպառ եռանդ և նոր ձեռքբերումներ՝ որպեսզի շարունակի նույն նվիրումով և համախմբվածությամբ առաջնորդել իր մեծ կոլեկտիվը։

Մեր հայրենակիցը՝ վիրահատական բլոկի ղեկավար

Հատուկ հպարտությամբ պետք է նշել, որ Բոտկինի հիվանդանոցի պլանային վիրահատական բլոկի բաժնի վարիչը մեր հայրենակիցն է։

Արմեն Ռոբերտի Օհանյանը՝ բժշկական գիտությունների թեկնածու, ավելի քան 28 տարվա աշխատանքային փորձ ունեցող վիրաբույժ։ Վանաձորից սերող մեր հայրենակիցը մոտ հինգ հազար վիրահատություն է իրականացրել իր մասնագիտական գործունեության ընթացքում։

Նրա կրթական ուղին տպավորիչ է․ գերազանցությամբ ավարտել է Արխանգելսկի Հյուսիսային պետական բժշկական համալսարանը, անցել ինտերնատուրա և կլինիկական օրդինատուրա վիրաբուժության գծով, շարունակել է գիտական գործունեությունը ասպիրանտուրայում, իսկ հետագայում վերապատրաստվել է նաև ուռուցքաբանության ոլորտում՝ Սեչենովի անվան համալսարանում։

2004-ից աշխատել է որպես շտապ վիրաբուժական օգնության բժիշկ, իսկ 2018 թվականից ղեկավարում է վիրահատական բլոկը։ Նրա ղեկավարած բաժինը գործում է բարձր կարգապահությամբ և կազմակերպվածությամբ՝ ապահովելով պլանային վիրահատությունների անխափան իրականացումը։

Էլդար Սալիխով․ հայրական ճանապարհը՝ նոր հաղթանակներով

Բոտկինի հիվանդանոցում աշխատում են բազմաթիվ նշանավոր մասնագետներ։ Նրանցից մեկը ակնաբուժական վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Էլդար Ամիրովիչ Սալիխովն է՝ Մոսկվայի քաղաքային ակնաբուժական կենտրոնի ղեկավարի բժշկական գծով տեղակալը։

Նրա մասնագիտական գործունեությունը ընդգրկում է աչքի առաջային հատվածի վիրաբուժություն, եղջերաթաղանթի փոխպատվաստում, բարդ կատարակտի վիրահատություն, գլաուկոմայի և ակնագնդի հավելյալ ապարատի վիրաբուժություն։ Նա ավելի քան 45 գիտական աշխատանքի և 7 գյուտի հեղինակ է, ակտիվ մասնակից և զեկուցող միջազգային գիտաժողովների։

2025 թվականին նրան շնորհվել է «Մոսկվա քաղաքի վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը։

Էլդարը նաև ակտիվ սպորտսմեն է։ 2019 թվականին նա բարձրացել է Եվրոպայի և Ռուսաստանի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5642 մետր), և այնտեղ բարձրացրել Բոտկինի հիվանդանոցի դրոշը։ Դաժան սառնամանիքի պայմաններում՝ մինուս 30 աստիճան, ուժեղ քամի, նա և իր թիմակիցները հասել են գագաթին։ Ինքը համեմատում է այդ վերելքը բժշկության հետ․ ինչպես լեռ բարձրանալիս, այնպես էլ բժշկության մեջ հաջողության համար կարևոր է ոչ միայն վերելքը, այլ նաև անվտանգ «իջնելը»՝ վերականգնման փուլը։

Էլդարի մասին ջերմ խոսքեր է ասում հիվանդանոցի շտապ ակնաբուժական օգնության բաժնի վարիչ Ալեքսանդրա Վլադիմիրովնա Կովալյովան։ Նրա խոսքով՝ Էլդարը ոչ միայն բարձրակարգ մասնագետ է, այլև հիանալի մարդ՝ օժտված հումորի զգացումով, թիմային մտածողությամբ և մարդկային ջերմությամբ։

«Նա այն բժիշկներից է, որոնց վրա կարելի է վստահել ամենաբարդ դեպքերը»,— ասում է Կովալյովան։

Էլդարը նաև հայտնի ակնաբուժական վիրաբույժի որդին է։ Նրա հայրը՝ Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Ամիր Յուսուպովիչ Սալիխովը, ավելի քան 40 տարի ծառայել է բժշկությանը և իր մասնագիտական վաստակով մեծ հեղինակություն է վայելել բժշկական համայնքում։

Հիշելով Ամիր Սալիխովին

Ամիր Սալիխովը ոչ միայն բարձրակարգ մասնագետ էր, այլև բացառիկ մարդկային հատկանիշներով մարդ՝ բարի, համեստ և արձագանքող։ Նրա մշակած բուժման մեթոդները կիրառվում են մինչ այսօր։

Նա վիրահատել է ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլև աշխարհի տարբեր կլինիկաներում՝ Եգիպտոսում, Բրազիլիայում, Մեքսիկայում։ Վերապատրաստվել է նաև Նյու Յորքում՝ պլաստիկ վիրաբուժության ոլորտում։

Նրա շնորհիվ բազմաթիվ երեխաներ և մեծահասակներ հնարավորություն են ստացել լիարժեք տեսնելու աշխարհը։ Ցավոք, նա կյանքից հեռացավ 2021 թվականին, սակայն նրա թողած բժշկական դպրոցը և արժեքները շարունակվում են նաև որդու գործունեության մեջ։

Ալեքսանդրա Կովալյովա․ նվիրվածության օրինակ

Բոտկինի հիվանդանոցում առանձնահատուկ տեղ ունի նաև Ալեքսանդրա Վլադիմիրովնա Կովալյովան՝ շտապ ակնաբուժական օգնության բաժնի վարիչը։ Մոտ երեք տասնամյակ նա իր մասնագիտական կյանքը նվիրել է այս հիվանդանոցին։

Սեչենովի անվան Առաջին Մոսկվայի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, բարձրագույն որակավորման կատեգորիա ունեցող մասնագետ՝ նա անցել է երկար և պատասխանատու ուղի՝ բուժքրոջ աշխատանքից մինչև բաժնի ղեկավարի պաշտոն։ Նրա բաժնում ամեն օր ընդունվում են անհետաձգելի և բարդ դեպքեր, որտեղ պահանջվում են արագություն, փորձ և սառնասրտություն։

Համավարակի տարիներին նա աշխատել է մեծ ծանրաբեռնվածությամբ՝ արժանանալով պետական և մասնագիտական պարգևների։ Սակայն գործընկերների կարծիքով՝ նրա գլխավոր ուժը մարդկային հատկանիշներն են՝ հավասարակշռվածություն, խստապահանջություն և հիվանդի նկատմամբ անկեղծ հոգատարություն։

Վերջաբան

Լավ է, երբ ամեն մարդ զբաղվում է իր գործով։ Երբ վիրաբույժը կանգնում է վիրահատական սեղանի մոտ ոչ թե որպես պաշտոնյա, այլ որպես պատասխանատու մարդ։ Երբ հիվանդանոցը դառնում է ոչ միայն բուժման վայր, այլ վստահության տարածք։

Բոտկինի հիվանդանոցում հավաքված բժիշկները հենց այդպիսի մարդիկ են։ Նրանք ամեն օր հրաշքներ են գործում։

Եվ գուցե հենց սա՞ է իսկական բժշկությունը՝ երբ պատասխանատվությունն ու մարդասիրությունը դառնում են առօրյա աշխատանք և կենսաձև։ Թող Բոտկինի հիվանդանոցում հավաքված բժիշկների այս նվիրումը դեռ երկար տարիներ շարունակվի՝ առողջություն պարգևելով մարդկանց և ուժ տալով նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են ուրիշների կյանքը փրկելուն։

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «ԱԶԳ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյեդ Մոջթաբա Խամենեիին

Հաջորդ գրառումը

Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 486 մարդ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 486 մարդ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական