Վերաքննիչ դատարանը կարգադրել է անհապաղ ազատ արձակել արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին, տեղեկացնում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Բաբայանը հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանը որոշել է առանց հապաղման ազատ արձակել արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանքից։
Արշակ սրբազանի պաշտպաններից Սերգեյ Հարությունյանը TV5-ին հայտնել է, որ սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը։ Նա կազատվի ԱԱԾ մեկուսարանից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքի տակ էր գտնվում դեկտեմբերի 4-ից։
ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։ Մեղադրանքները վերաբերում են հանրային վայրում նախնական համաձայնությամբ գործող խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի իրացման ենթադրյալ դեպքին։
Քանի որ լրագրողները շատ են հարցնում միանգամից ասեմ. Վերաքննիչ քրեական դատարանի հետ համաձայն եմ միայն այն առումով, որ Արշակ սրբազանը չպետք է ազատազրկված լինի:








