Մեղադրում էին, թե «նախկին» են։ Իրենք էլ դարձան նախկին՝ արդեն 8 տարի է իշխանության են։ Բայց նախկինները պահեցին Հայաստանն ու Արցախը, պահեցին մեր արժանապատվությունը, իսկ սրանք ամեն ինչ կորցրին ։
Մեղադրում էին, թե «օլիգարխ» են։ Ու իրենք էլ վերածվեցին օլիգարխների։ Հին օլիգարխներին էլ պահեցին, իրենք էլ նորը դարձան՝ իրենց եղբայրներով, ծնողներով, կանանցով, ընկերներով և այլն ։
Մեղադրում էին, թե «թալանում են»։ Ու պետական բյուջեն վերածեցին իրենց անձնական դրամարկղի։ Թալանին նոր անուն տվեցին՝ «պարգևավճարներ»։ Միաժամանակ էլ 7 միլիարդի պարտք կուտակեցին, որը վճարելու են մեր երեխաներն ու թոռները։
Մեղադրում էին, թե «Հայաստանը վերածել են ընտանեկան բիզնեսի»։ Ու հենց իրենք սկսեցին մրցույթներն (տենդերներն) ու բիզնեսները բաժանել իրենց ազգականներին ։ Իսկ այնտեղից փողերը հոսեցին իրենց խմբավորման բյուջե։
Մեղադրում էին, թե «չափազանց ռուսամետ» են։ Եթե նախկինում մեր ղեկավարները Հաղթանակի շքերթի ժամանակ նստած էին Կարմիր հրապարակում և Ռուսաստանի հետ խոսում էին փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա, ապա սրանք մեզ է՛լ ավելի մեծ կախվածության մեջ գցեցին Ռուսաստանից ։ Հիմա ամեն անգամ Մոսկվա մեկնելիս իրենց գործընկերներին նայում են գորգի վրա կեղտոտած լակոտի աչքերով։
Օլիգարխներն ու թալանչիները դո՛ւք եք։ Նախկինները դո՛ւք եք ։ Բայց նախկինները մի բան չէին կարողանում՝ այսպես ստել։ Այսպես խաբել սեփական ժողովրդին՝ իշխանության գալու համար։ Իսկ հետո ցույց տալ իրական դեմքն ու ամեն ինչ ձախողել ։
Արթուր Խաչիկյան, Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր





