Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի զրույցը

19/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 157 ամյակի առիթով

Զրույցը տեղի է ունեցել 1905 թ. գարնանը, Թումանյանի Թիֆլիսի բնակարանում:

— Կոմիտաս ջան, ասել կուզի՝ եկել ես, որ Թիֆլիսը գրավես քո երգերով, չէ՞: Շատ լավ ես արել: Վաղուց էր պետք:

— Այդպիսի մի չար միտք ունեմ:

— Հիանալի միտք, – շեշտեց Թումանյանը: – Համա գիտե՞ս, որ մեր էսպես կոչված արիստոկրատ մեծատները համարյա օտարացել են, ռուսացել: Վաճառական դասն էլ հետևում է նրանց. ուզում է սիրամարգի պես նազանքով ճեմել, մոռանալով, որ ագռավը չի կարող սիրամարգի խելք ունենալ:

Մնում են արհեստավորները, նրանք էլ շատ են աղքատ. օր ու գիշեր տանջվում, ջան են մաշում մի պատառ հացի համար: Էլ ո՛չ ժամանակ կա, ո՛չ սիրտ՝ հետաքրքրվելու երգով, նվագով, մանավանդ գրականությամբ:

Օրինակ, իմ ընթերցողը բացառապես հայ աշակերտությունն է և գյուղերի տված ինտելիգենցիան: Գիտեմ, որ հատուկենտ հայ բուրժուաներ «հայրենասիրաբար» գնում են հայերեն գրքեր, բայց ինչպես չինացին չի կարդում այդ գրքերը, էնպես էլ նրանք:

— Ես իրազեկ եմ այդ տխուր երևույթին, բայց երաժշտությունը, որպես ինտերնացիոնալ արվեստ, ավելի բախտավոր է, – ասաց Կոմիտասը, – երաժշտություն, մանավանդ երգ հասկանալու համար անպայման չի պահանջվում իմանալ այն լեզուն, որով գրված է տվյալ երգը: Ճաշակով հորինված ու վարպետորեն կատարված երգի ազդեցությունը լսողի վրա մեծ է, երբեմն ուժեղ, եթե մարդը զուրկ չէ լսողությունից և առհասարակ զգացվելու հույզից:

— Այո, բայց մեր էսպես կոչված բարձր խավի լսողները ժողովրդական երգին վերաբերվում են քմծիծաղով և առանց ամաչելու ասում են, որ նրանից աթարի հոտ է գալիս:

— Ավելի վատ այդպես ասողների համար, որովհետև ժողովրդական երգի բնորոշ հոտը հայոց լեռնաշխարհի գունագեղ ծաղիկների բույրն է. նրանից ուրիշ հոտ առնողն ինքն է հոտած, նման «պիպու» կոչվող թռչունին, որը շուտ-շուտ փոխում է իր բույնը, կարծելով թե բույնը հոտած է, բայց փաստորեն հոտածն ինքն է:

— Պա՜հ, ինչ լավ համեմատություն արիր, Կոմիտաս ջան:

— Է՜հ, Օհաննես, խոսքը մերը, տունը մերը, խոսենք անկեղծաբար, – ասաց Կոմիտասը թառանչով:

– Հայերս զարմանալի օտարամոլ ժողովուրդ ենք. մենք քաշվում, մենք ամաչում ենք բացեբաց գնահատել, մանավանդ սիրել մեր արժեքները. լինի դա կուլտուրական նվաճում, թե կուլտուրական դեմք, անձնավորություն:

— Էդ դրուստ ես ասում, – վրա բերեց Թումանյանը:

— Կասեմ ավելին, – շարունակեց Կոմիտասը, – ստրկամիտ մարդուն հատուկ մոլությամբ փնտրելով մերը՝ մենք սիրում ենք փքել, ուռեցնել օտարինը, երբեմն նաև մերը, բայց այն, ինչն իրապես ո՛չ մի արժեք չունի:

— Էդ էլ ճիշտ դիտողություն է, Կոմիտաս, բայց դա ցեղային հատկանիշ չէ. դա հետևանք է այն բանի, որ կորցնելով մեր քաղաքական անկախությունը, ապրելով իրավազուրկ, օտարների դաժան լծի տակ՝ դարեր շարունակ մենք մեր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար համակերպվել, հարմարվել ենք տեսակ-տեսակ բռնակալությունների, և դա իր անպիտան կնիքն է դրել մեր բնավորության վրա: Ուշագրավ փաստ է, որ այդ գիծն ավելի ցայտուն կերպով երևում է ո՛չ թե հասարակ ժողովրդի, այլ իմ ասած “բարձր խավերի” մեջ, որոնք ինչպես անցյալում, նույնպես ներկայումս, հանդիսանում են միջնորդ օղակ օտարների և ժողովրդական ճնշված մասսաների միջև:

Կոմիտասի դեմքին ծաղկեց մի տխուր ժպիտ: Նա իր արտահայտիչ աչքերի ջերմ հայացքով մի րոպե լուռ նայեց Թումանյանին, ապա ասաց.

— Օհաննես, ասածդ վշտացրեց ինձ. բնորոշելով մեզ, բնորոշելով մեր ժողովուրդը՝ դու փորձում ես քո պատմական տեսությամբ մեղմել իրողության ծանր տպավորությունը: Մենք կանգնած ենք այլասերման ճանապարհի վրա, եթե շարունակվի այն, ինչ գոյություն ունի:

— Ո՛չ, Կոմիտաս, այլասերվում է ո՛չ թե ժողովուրդը, այլ բուրժուական տարրը, – առարկեց Թումանյանը եռանդով:

– Աշխատանքը կենսունակության աղբյուր է, աշխատանքի մարդը ամեն հասարակության առողջ կորիզն է, որ պայքարում է տվյալ հասարակության օրգանիզմը քայքայող բոլոր ախտերի դեմ: Եվ դարերի ստրկությունը չի կարողացել ոչնչացնել այդ հրաշալի կորիզը, նա ապրեցրել է մեր ժողովուրդը, կապրեցնի նաև այսուհետև։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը չվերթներ է կատարում դեպի Իսրայել

Հաջորդ գրառումը

Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին. եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Նորություններ

Բերման են ենթարկվել գործընկերներս. Գոհար Մելոյան

16/04/2026
Նորություններ

Ով կմտածեր, որ նրանք մի օր կսինխրոնիզացվեն հակատրամաբանության շուրջ. Տաթիկ Հայրապետյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին. եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական