Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց՝ իր անձը լրատվամիջոցներում հաճախ է թիրախավորվում, և այս անգամ էլ մամուլում հրապարակում է եղել իր անցած կրթական ճանապարհի մասին։
«Կասկածելի եք համարել, որ ես միաժամանակ սովորել եմ և ավարտել եմ թե՛ Պետական համալսարանը, թե՛ Ամերիկյան համալսրանը։ Այո՛, երկու համալսարաններում միաժամանակ մագիստատուրան սովորել եմ, այդ ընթացքում էլ երեխա եմ ունեցել, հավելյալ դա էլ հասցրել եմ անել։
ԵՊՀ բակալավրը ավարտել եմ գերազանցության դիպլոմով, և չէի կարող մագիստրատուրա սովորել, եթե բակալավրի դիպլոմ չունենայի։ Մագիստրատուրան ևս գերազանցութամբ եմ ավարտել, նաև Ամերիկյան համալսարանի LLM ծրագիրն եմ ավարտել՝ ևս շատ բարձր գնահատականներով։
Մշտապես մի քանի ծրագրերում ընդգրկված եմ եղել՝ աշխատել, սովորել, երեխա ունեցել, դաստիարակել։ Երևի թե անհավատալի է, բայց այդպես է»,-ասաց նա։





