Ամերիկյան United Airlines ավիաընկերությունը սկսել է Pfizer-ի արտադրած կորոնավիրուսային պատվաստանյութը մատակարարել ամբողջ աշխարհում, գրում է The Wall Street Journal-ը:
Այն արդեն տեղափոխվել է ԱՄՆ Միչիգան նահանգ և Բելգիա։ Նախատեսվում է պատվաստանյութը հասցնել Վիսկոնսին նահանգ և Գերմանիա:
Նշվում է, որ դեղամիջոցների ամերիկյան կարգավորիչը դեռևս չի հաստատել այս պատվաստանյութը: Հաստատումը կարող է տեղի ունենալ միայն դեկտեմբերի կեսերին: