Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան հանգամանքների հետաքննությունը սկսվել է, հայտնում է gazeta.ru-ն:
Նրան հսկող բժշկական անձնակազմի գործողությունները ստուգվելու են անփութության առումով: Կասկած է առաջացրել մի բուժքույր, ով ֆուտբոլիստի մահվան օրը վաղ առավոտյան չէր արթնացրել վերջինիս, չնայած նրան պետք է դեղ տար: