Հայաստանը ոչ միայն պատրաստակամ է, այլև ուզում է գործակցել Ռուսաստանի հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնենք գործակցությունը, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը գրավոր դիմել է Ռուսաստանին, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հատվածում երկաթգծերը վերականգվեն, սակայն դեռ չգիտի՝ գրավոր պատասխան կա, թե ոչ։
«Բայց, ընդհանուր առմամբ, դրական ազդակներ ստացվում են, հույս ունենք՝ կարագանա պրոցեսը»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ եթե ինչ-ինչ պատճառով ռուսական կողմը չցանկանա ներդրումներ անել, Հայաստանը հետ կվերցնի այդ հատվածները ու ինքնուրույն կանի աշխատանքները։





