Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Տեսանյութ. ԵԽԽՎ զեկույցում Հայաստանի քաղբանտարկյալների մասին ոչինչ չկա. Մամիջանյան

ԵԽԽՎ-ն ընդունել է անընդունելի, խայտառակ բանաձև. Ստրասբուրգից հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Բանաձևում տեղ չեն գտել Հայաստանի քաղբանտարկյալների մասին փաստերը։ Մամիջանյանը հայտում է, որ զեկույցում նշված է՝ պետությունը հարձակվել է եկեղեցու վրա։ ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ Հայաստանում Եկեղեցու և պետության միջև հակամարտություն կա։ Անգամ հաշվի առնելով եվրոպացիների լոյալությունը Փաշինյանի նկատմամբ՝ նշվում է, որ ընտրությունների ժամանակ պետք է բացառվի պետական ռեսուրսի կիրառումը։

Անհրաժեշտ է ժողովրդավական ինստիտուտները պաշտպանել քաղաքական ազդեցությունից. սա ևս հստակ նշված է զեկույցում։ Մնացած կետերը, ինչպես պատմում է Մամիջանյանը, անընդունելի են, բայց բացատրվում են աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից։