Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Թող մտածեն այն գևորգները, որոնք ազատության մեջ են բանտարկված հավիտյան. Արսեն Բաբայան

Գևորգ սրբազան, այն հանգամանքը, որ հոգևորի հետ առնչությունդ կորցրել ես, համոզվել ենք տևական ժամանակ:

Բայց սովորական մարդկային մտածողության ու տղամարդկությա՞ն հետ ինչի խզեցիր հարաբերություններդ:

Արշակ սրբազանը նաև քո «կամավոր» ընտրության հետևանքով այժմ գտնվում է բանտում, որտեղ գտնվելու ամբողջ ընթացքում նրան արգելված է օգտվել ինտերնետից, հաղորդակցվել այլ անձանց հետ և այդպիսով հնարավորություն ունենալ պատասխանել քեզ:

Դու հրաշալի գիտես, որ առնվազն այս փուլում Արշակ սրբազանը կամ չի իմանա շարունակական զրպարտություններիդ ու վիրավորանքներիդ մասին կամ իմանալու դեպքում հնարավորություն չունի արձագանքել դրանց:

Լավ, դու հե՞չ ամոթ չունես: Ո՞նց ես կարողանում օգտվել մարդու բանտարկված լինելու հանգամանքից:

Հ.Գ. Արշակ սրբազանը մի օր (հուսամ շուտ) բանտից դուրս պիտի գա: Թող մտածեն այն գևորգները, որոնք ազատության մեջ են բանտարկված հավիտյան…

Արսեն Բաբայան, փաստաբան