Եթե մենք չկարողանանք տարածաշրջանում հասնել մեր ուզածին, ապա չենք կարող ձգտել որևէ համաշխարհային իրադարձության. Ալիև

Եթե մենք չկարողանանք տարածաշրջանում հասնել մեր ուզածին, ապա չենք կարող ձգտել որևէ համաշխարհային իրադարձության։ Այսօր զուգահեռաբար ընթանում են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մերձեցման գործընթացները. հայտարարել է Ալիևը Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով նիստում ելույթ ունենալիս:
«Իհարկե, այս գործընթացները կավարտվեն Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ», – հավելել է նա։
