Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հացադուլը դառնում է ոչ թե ինքնավնասում, այլ քաղաքական ինքնազոհաբերում՝ որպես հաղորդակցման ծայրահեղ, բայց գիտակցված միջոց

18/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նարեկ Սամսոնյանի կերպարը այս պահին դուրս է գալիս սովորական «քաղբանտարկյալի» սահմանումներից և վերածվում է գիտակցված սուբյեկտի՝ լիարժեք ինքնավար կամքով և արժեքային հստակ դիրքավորումով։ Նրա պարագայում ազատազրկումը ոչ թե կենսագրական ողբերգություն է, այլ քաղաքական կարգավիճակ, որը նա կրում է գիտակցաբար՝ որպես պայքարի գործիք, ոչ թե զոհի դեր:

Սամսոնյանը այն հանրային ակտորներից է, ով իր իրավունքներին տիրապետում է ոչ թե ինտուիտիվ կամ էմոցիոնալ, այլ մասնագիտական և ակադեմիական մակարդակով։ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում նրա բարձրակարգ կրթությունը չի մնացել տեսական դաշտում․ այն վերածվել է պրակտիկ հանրային վարքագծի, գործողության և դիմադրության ձևի։ Սա էական սահմանագիծ է՝ նրան առանձնացնող շատերից, ովքեր խոսում են իրավունքներից, բայց չեն կարողանում դրանք մարմնավորել հանրային-քաղաքական գործողության մեջ անձնապես:

Հացադուլը, որի շուրջ այսօր ձևավորվում են մարդասիրական մեկնաբանություններ, չի հանդիսանում իշխանություններին ուղղված հուզական ազդակ։ Սա շատ կարևոր է ընդգծել։ Ո՛չ Նարեկը ո՛չ նրան հասկացողները չեն ապրում այն պատրանքով, թե այս իշխանության պայմաններում հնարավոր է բարոյական խղճի արթնացում։ Այդ փուլը վաղուց անցած է։ Սամսոնյանն ինքն էլ հստակ գիտակցում է, որ այս իշխանության համար մարդը, իրավունքը կամ առողջությունը որևէ պարագայում առավել կարևոր չէ սեփական իշխանությունից:

*Հացադուլը այստեղ ունի այլ՝ խորապես քաղաքական տրամաբանություն։

*Այն ուղղված չէ իշխանությանը, այն ուղղված է հանրությանը։

*Այն չի խնդրում գթություն, այլ պահանջում է ուշադրություն։

*Այն չի փորձ անում ներգործել համակարգի վրա ներսից, այլ բացահայտում է այդ համակարգի կեղծ բնույթը դրսից։

Նարեկի քայլը քաղաքական ախտորոշում է՝ ուղղված այն պսևդոիրավականությանը, որի մեջ իրավունքը ձևականություն է, դատարանը՝ գործիք, իսկ օրենքը՝ իշխանության սպասարկու։ Նրա գործողությունը մարտահրավեր է պսևդոհամակարգին, որտեղ ինստիտուտները գոյություն ունեն միայն անվան մակարդակում և պսևդոքաղաքականությանը, որտեղ քաղաքականությունը փոխարինված է վարչական ճնշմամբ ու մանիպուլյացիայով։

Այս համատեքստում հացադուլը դառնում է ոչ թե ինքնավնասում, այլ քաղաքական ինքնազոհաբերում՝ որպես հաղորդակցման ծայրահեղ, բայց գիտակցված միջոց։ Այն ցույց է տալիս, որ նույնիսկ ազատազրկման պայմաններում հնարավոր է պահպանել սուբյեկտությունը, կամքը և պայքարի պատրաստակամությունը։ Սա այն կետն է, որտեղ «կոտրված մարդու» իշխանության հաշվարկը կարող է խափանվել:

Սամսոնյանի գործողությունը համակարգի ներսում ստեղծում է լեգիտիմության ճեղք։ Այն ստիպում է հարց տալ ոչ թե «ինչու է նա հացադուլ անում», այլ՝ ինչպիսի՞ պետություն է այն, որտեղ իրավունքի համար պայքարող մարդը ստիպված է իր մարմինը դարձնել վերջին քաղաքական հարթակը։

Այստեղ է նրա քայլի իրական արժեքը։

Սա պայքար է ոչ կոնկրետ որոշման, այլ ամբողջ կեղծ կառուցվածքի դեմ։

Սա հրաժարում է հարմարվելուց։

Սա քաղաքական հասունության ձև է՝ այն պահին, երբ համակարգը վաղուց հրաժարվել է իրական արժեքային քաղաքականությունից։

Սամսոնյանը ցույց է տալիս, որ անգամ պսևդոհամակարգում հնարավոր է իրական քաղաքականություն անել։ Եվ դա է պատճառը, որ նրա քայլը վտանգավոր է իշխանության համար և կարևոր՝ հանրության ինքնագիտակցության համար:

P.S. Նարեկը «պինդ ոսկոր» է, բայց այդ ոսկորը կարող է մաշվել հանրային լոյալությունից: Այս գրառումը այդ «ոսկորը» չմաշեցնելու իմաստ ու առաքելություն ունի:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նարեկին շտապօգնության մեքենայով տարել են. փաստաբանը մեկնել է բանտ

Հաջորդ գրառումը

Զենք տեղափոխող ադրբեջանական ինքնթիռները թռչում են Հայաստանի օդային տարածքով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Զենք տեղափոխող ադրբեջանական ինքնթիռները թռչում են Հայաստանի օդային տարածքով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական