Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 15-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից չի զեկուցվում 27-ը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԺԱՍՄԻՆ ՀՈՄ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
– Մարզիկներ Դարիուս Մալիկ Մաքգիին, Ջասթինիան Լուիս Ջեսափին և Հովհաննես Արտակի Մարգարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
– Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհ տրամադրելու մասին» համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 2 համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին և այլ հարցեր։







