Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գառնիում պատարագանման արարողության ժամանակ Սուրբ Խորանի ծառայողները մի ամբողջ հատված պատարագից կամայականորեն կրճատել են

29/12/2025
- Հոգևոր, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՂՈԹՔ ԶԵՂՉՈՂՆԵՐԸ

Մի կերպ ինձ տրամադրեցի, նայեցի Գառնիում երեկվա մատուցված պատարագանման արարողությունից որոշ կադրեր:

Կաթողիկոսի անվան զեղչման մասին շատ է գրվել ու խոսվել: Նորություն չկար: Սակայն այս հակականոնական «պատարագը» աչքի ընկավ Պատարագից մի մեծ հատված ընդհանրապես հանած լինելով: Նախ, սարկավագ/դպիրները Թեմի առաջնորդի ու մեկ այլ արքեպիսկոպոսի ներկայությամբ չաղոթեցին Հայրապետի համար, ինչը մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամների ուղիղ ոտնահարում է՝ այն է աղոթել բոլորի համար, այդ թվում ատողների և հալածողների համար, նույնիսկ սիրել թշնամիներին ու բարություն անել նրանց (Մատթ. 5:44, Ղուկ. 6:30): Հետո, քահանան չհիշատակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վերջապես, Սուրբ Խորանի ծառայողները մի ամբողջ հատված պատարագից կամայականորեն կրճատեցին:

Նրանք.

1. Գոհութիյուն և փառաբանություն չմատուցեցին Աստծուն:

2. Չխնդրեցին Աստծուն, որ շնորհի սեր, հաստատունություն և փափագելի խաղաղություն ամբողջ աշխարհին, սուրբ Եկեղեցուն և բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին. մեր եպիսկոպոսապետին և Ամենայն Հայոց պատվարժան Հայրապետին, թեմի առաջնորդ արքեպիսկոպոսին, և «պատարագը» մատուցող քահանային:

3. Չաղաչեցին և չխնդրեցին Տիրոջը քրիստոնյա թագավորների ու բարեպաշտ իշխանների զորության ու հաղթության համար:

4. Չաղոթեցին նաև ննջեցյալների հոգիների համար, և առավել ևս՝ մեր հանգուցյալ վարդապետների, սուրբ եկեղեցու կառուցողների և նրանց համար, ովքեր հանգչում են եկեղեցու հովանու ներքո։

5. Չխնդրեցին մեր գերի ընկած եղբայրների ազատության համար:

6. Չխնդրեցին Աստծո շնորհը եկեղեցում ներկա ժողովրդի համար:

7. Չխնդրեցին նաև հանգիստ նրանց համար, ովքեր հավատով ու սրբությամբ Քրիստոսով վախճանվեցին։

Ըստ էության, «պատարագիչ» քահանան, սարկավագ/դպիրները «պատարագից» զեղչեցին ոչ միայն Կաթողիկոսի անունը, Թեմի առաջնորդի անունը, այլև «գողացան» աղոթքի մի ողջ հատված, վերածվելով դեպի հերձված տանող պառակտիչների:

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ. Նման մոտեցում ցուցաբերողները ոչ ընդհանրական Եկեղեցին են գիտակցում ինչ է, ոչ ուղղափառությունը, ոչ աղոթքը, ոչ Պատարագը, ոչ նվիրապետական կարգը, ոչ էլ պատկերացում ունեն, որ այդ կարգի մեջ է միայն գործում Աստծո շնորհը, այն էլ խոնարհության և հնազանդության պայմաններում (մանրամասները` տես նախորդ հրապարակումներում): Աստծուն եկեղեցուց դուրս հրավիրելով, իրենց երևակայում են շնորհի ինքնաբուխ աղբյուր, գայթակղում անտեղյակ հոտին, մոլորեցնում շատերին: Տիրոջ համար ատելի է ուրացությունը. «Աչքերիս առջեւ անիրաւ բան չդրի, եւ ուրացութիւն անողներին ատեցի» (📗Սաղմ. 100:3):

Եղիցի ամոթ, Եղիցի ամոթ, Եղիցի ամոթ…

ՀԳ. «Պատարագի» ընթացքում զեղչած ամբողջական հատվածը սա է.

Քհ.- Եւս առաւել՝ զեպիսկոպոսապետն մեր եւ զպատուական հայրապետն ամենայն Հայոց զտէր տէր Գարեգին երկրորդ Կաթողիկոսն, շնորհեսցես մեզ ընդ երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ:

Սրկ.– Գոհութիւն եւ փառաբանութիւն մատուցանեմք Քեզ, Տէր Աստուա՛ծ մեր, վասն սուրբ եւ անմահ պատարագիս, որ ի վերայ սրբոյ սեղանոյս, զի սա մեզ ի սրբութիւն կենդանութեան պարգեւեսցէ: Սովաւ շնորհեա՛ զսէր, զհաստատութիւն եւ զըղձալի զխաղաղութիւն ամենայն աշխարհի, սրբոյ Եկեղեցւոյ եւ ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց, եպիսկոպոսապետին մերոյ եւ պատուական հայրապետին ամենայն Հայոց՝ տեառն տեառն (այս անուն), եւ մերոյ արքեպիսկոպոսին եւ երջանիկ րաբունապետին՝ տեառն (այս անուն), եւ քահանայիս, որ զպատարագս մատուցանէ, եւ վասն զօրութեանց եւ յաղթութեանց թագաւորաց քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից:

Աղաչեսցուք եւ խնդրեսցուք եւ վասն հոգւոցն հանգուցելոց. եւս առաւել՝ վասն հանգուցեալ րաբունապետացն մերոց եւ շինողաց սուրբ եկեղեցւոյս, եւ որք ընդ հովանեաւ սորին են հանգուցեալ: Ազատութիւն եղբարց մերոց գերելոց եւ շնորհ առաջիկայ ժողովրդեանս. հանգիստ՝ հաւատով եւ սրբութեամբ ի Քրիստոս կատարելոցն: Եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս. աղաչեմք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, դեռևս հանգստի ժամանակ չունենք. Ավինյան

Հաջորդ գրառումը

Հարցազրույց Գարեգին Նժդեհի հետ. Ստեփան Դանիելյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «սրտիկները», ցատկոտելն ու Ալիևի՝ ադրբեջանական բանակի զինման ու մարտունակության բարձրացման ուղերձը

02/01/2026
Միջազգային

Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

01/01/2026
Նորություններ

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանում ցույցեր են. բողոքում են գնաճի դեմ, կան զոհեր և ձերբակալվածներ

01/01/2026
Հաջորդ գրառումը

Հարցազրույց Գարեգին Նժդեհի հետ. Ստեփան Դանիելյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական