Փաշինյանը մասնակցում է Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին։
Պահանջի համաձայն՝ պատարագի ժամանակ զեղչվել է Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաոթղիկոսի անունը։
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը տեսաուղերձով հայտարարել է, որ կարելի է և թույլատրելի է, որ ցանկացած պատարագի ժամանակ եթե մարդիկ ցանկանան, որ կաթողիկոսի անունը զեղչվի, ապա իրենց ցանկությունը բարձրաձայն արտահայտեն։
Նշենք, որ 10 եպիսկոպոսներից նրան են միացել Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը և Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Գառնիում են նաեւ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը։





