Կիրակի, 26 Հուլիս, 2026

Փաշինյանականները լավ գիտեն, թե ինչի են մարդիկ տասնյակներով կալանավորվում. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ իշխանության հետապնդումներն անիմաստ է քննարկել իրավապահներ-դատական համակարգ համատեքստում:

Սա այն շարունակվող շղթայի շրջանակներում են, որի պատճառով բազմաթիվ անձինք` բարձրաստիճան հոգևորականներից, պատգամավորներից, քաղաքապետներից մինչև մեդիայի ներկայացուցիչներ ճաղերի հետևում են:

Ո՞վ է իրավական հետք փնտրում այս գործերում: Նույնիսկ փաշինյանականները լավ գիտեն, թե ինչի են մարդիկ տասնյակներով կալանավորվում:

Կա խնդիր իշխանությունն ԱՄԵՆ ԳՆՈՎ պահելու ու դրա ճանապարհն ռեժիմը բացառապես թշնամության, բռնության և ազատազրկումների ճանապարհով է տեսնում:

Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր մյուս հայրենակիցներին: