Չորեքշաբթի, Ապրիլի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ակնկալում ենք, որ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ. Տեր Եսային՝ Արցախի թեմի առաջնորդին փոխելու խնդրանքի մասին

19/12/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վեհափառն արցախցիներից նամակ չի ստացել, Վեհափառը տեղյակ է այդ ամենին ընդհանուր՝ լրատվամիջոցներից, հրապարակումներից, որովհետև դա բաց նամակ է։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով արցախցիների՝  Վեհափառ Հայրապետին նամակ-խնդրագիր ուղարկելու հանգամանքին, որով նրան խնդրում են ընդառաջ գնալ իրենց կոչին և Արցախի թեմի առաջնորդին փոխել։

«Տեսեք, նման դեպքերում հոգևորականների, սրբազանների պարագայում  նրանց նկատմամբ կիրառվող պատիժների կամ պաշտոններից հեռացման առումով ընթացքում, եթե նման որևէ որոշում լինի, մենք պատշաճորեն դա կծանուցենք։ Բայց այս պահին այս ամեն ինչը գործընթաց է, որի մեջ բոլորս ակնկալում ենք, որ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ՝ եկեղեցու ներքին խաղաղությունը և միասնականությունը պահպանելով։ Աղոթենք, որ Աստված մեզ առաջնորդի և մեզ իմաստություն պարգևի»,–ասաց նա։

Անդրադառնալով Տեր Վրթանեսի առողջական վիճակին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը տեղեկացրեց, որ վերջինս այս պահին բժիշկների հսկողության տակ է։

«Վիճակը կայուն է, գիտակցությունը՝ տեղը։ Պարզապես 72 ժամվա ճգնաժամային վիճակն է, որ պիտի անցնի։ Հույս ույնենք, որ այդ կրիտիկական վիճակը բարեհաջող կանցնի, և նա կկազդուրվի»,- ասաց Տեր Եսային։

Ավելի վաղ Տեր Վրթանեսը News.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրեն շատ լավ է զգում, կազդուրման փուլում է։

«Երկու ստենտ են դրել, սուր ինֆարկտ է եղել մոտս։ Հիմա շատ լավ եմ, երկու օրից երևի պալատում կլինեմ, եթե Աստված հաջողի՝ 5-6 օրից էլ նաև ծառայության մեջ կլինեմ»,-ասել էր նա։

Նանաև ներկայացրել էր երեկ Մայր Աթոռում տեղի ունեցածը։

«Փողոցային հայհոյանքներով, հայհոյալից ձեռքի շարժումներով փորձում էին մուտք գործել Մայր տաճար, մենք էլ փորձում էինք թույլ չտալ։ Վերջում իրենք հասան մինչև Մայր տաճարի դուռը, դռանն էին խփում, հայհոյում էին։ Այդ պահին սիրտս ոնց որ պայթեր իրենց այդ լկտի վիճակից։ Բայց փառք Աստծո, մերոնք դուռը բացեցին, մեր հավատացյալ ժողովուրդն ավելի շատ էր, իրենց հրեց, դուրս հանեց, չթողեց Մայր տաճար մուտք գործել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեղրիով անցնող երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է. Ադրբեջանի նախկին արտգործնախարար

Հաջորդ գրառումը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևի այցը գաղտնի պահելը խոսում է երկրի տոտալ ավտորիտարիզացման և հանրային հաշվետվողականության տոտալ բացակայության մասին. Պողոսյան

29/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Աստղիկները» գտա՞ք, ինչպես խոստացել էիք. Բագրատ Սրբազանը նամակ է ուղարկել Գլխավոր դատախազին

29/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր

29/04/2026
Հոգևոր

Հակաեկեղեցական արշավի հիմքում ընկած է Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստանի» հայեցակարգը. Տեր Նշան

29/04/2026
Հաջորդ գրառումը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ամենաշատ ընթերցվածը

Տեսադարան

Եթե ՀՀ իշխանությունը Ստեփանակերտում եկեղեցի քանդելու համար Բաքվից պատասխան պահանջի, խաղաղություն չի լինի

28/04/2026

Հայաստանի իշխանություններին են մեղադրում, որ Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է հայկական եկեղեցի. Հ1-ի տաղավարում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում բողոքեց Աշխատանքի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր

29/04/2026

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի...

ԿարդալDetails
Նորություններ

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան

29/04/2026

Նոյեմբերյանի Ջուջևան գյուղում ապրող միակ ադրբեջանցի ընտանիքից սերված, անասնապահ Աբդըլայի միակ որդին, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը գերազանց ավարտած, գիշերները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական