Կիրակի, Հունվարի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջիկա 6 ամիսների ընթացքում տեսնելու ենք «հայ-թուրքական սիլիբիլիների» դրվագներ. Վարուժան Գեղամյան

19/12/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան մյուս տարվանից սկսած որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ, սահմանային անցակետի հազվադեպ բացում կամ էլ ինչ-որ հումանիտար օգնություն։ Այսինքն՝ ոչ թե իրական հարևանություն ու համագոյացություն, այլ հենց ցուցադրական, բայց բովանդակազուրկ քայլեր՝ ուղեկցվելով սիրուն ու գույնզգույն լուսանկարներով ու վիդեոներով։

Այդ խորհրդանշական քայլերը ունեն մեկ նպատակ. ստեղծել պատրանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը խաղաղություն է ուզում և որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քաղաքականությունը ճիշտ է, հետևաբար՝ նրանք պետք է վերընտրվեն։ Պատահական չէ, որ մեկնաբանելով Թուրքիայի վերջին շաբաթների «հայկական քաղաքականությունը»՝ թուրքական մեդիան ուղիղ գրում է, որ այս ամենը «աջակցության ընտրական ժեստ է» փաշինյանին (տե՛ս կից այդպիսի մի օրինակ)։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել, օրինակ, «ադրբեջանական բենզինի» առաքումը, որը գովազդվում է որպես «խաղաղության» առհավատչյա։ Մինչդեռ դա Հայաստանին թուրքական էներգիայից կախման մեջ գցելու քաղաքականության սկիզբն է։

Հետևաբար առաջիկա վեց ամիսների ընթացքում մենք բոլորս տեսնելու ենք «հայ-թուրքական սիլիբիլիների» բազմաթիվ դրվագներ, սակայն դրանք ոչ միայն լինելու են բովանդակազուրկ, այլև փաստացի սպառնալիք են ու թուրքական միջամտություն մեր ինքնիշխանությանը։ Այդ գործում թուրքական կողմին օգնելու են ոչ միայն տեղական քարոզիչները, այլ բարի դեմքով բազմաթիվ եվրոպացիներ, որոնք «ավետելու են» Հայաստանի թուրքացումը։

Թուրքիան վարում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ՝ փորձելով մեր պետությունը դարձնել իր ազդեցության գոտի։ Ուստի պետք է զգոն լինենք, չտրվենք այդ քարոզին, բացահայտենք ու բացատրենք թուրքական իրական քաղաքականության իրական նպատակները։ Եկեղեցու պաշտպանությունից մինչև քաղաքական հարցեր պետք է բարձրաձայնել, կազմակերպել ու կազմակերպվել»,- գրել է Գեղամյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեղքերի մեջ թաթախված իշխանությունը հերթական դավադրությունն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ. Սեյրան Օհանյան

Հաջորդ գրառումը

Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ, Գևորգ և Վազգեն Սրբազանները. Տեր Եսայի քահանա Արթենյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հնգժամյա գործողություն. ի՞նչ է պատմել Գեներալ Քեյնը

03/01/2026
Միջազգային

Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան. Թրամփ

03/01/2026
Նորություններ

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին. Էդմոն Մարուկյան

03/01/2026
Միջազգային

ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը. Կայա Կալլաս

03/01/2026
Հաջորդ գրառումը

Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ, Գևորգ և Վազգեն Սրբազանները. Տեր Եսայի քահանա Արթենյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական