Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվս մեկ անգամ խաբվելը մահացու կլինի. Արմեն Այվազյան

07/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժամանակն է գիտակցելու, որ ներկայիս պայմաններում Հայաստանում ազատ, արդար և մրցակցային ընտրությունների անցկացումը փաստացիորեն բացառված է, և դրանց միջոցով իրավիճակ փոխելու հնարավորություն չկա։ Մենք ապրում ենք կվազի-բռնատիրությունում, որտեղ՝

• սահմանադրական կարգը և իշխանությունների տարանջատման տարրական սկզբունքները համակարգային կերպով խախտված են.

• իրավապահ համակարգը բոլոր մակարդակներում և օղակներում վերածվել է իշխող խմբավորման պարզ կամակատարների և դադարել է ծառայել օրենքին՝ վերածվելով խունտայի քաղաքական կամքը իրականացնող պատժիչ մեխանիզմի.

• ազգային անվտանգության ամբողջ ենթակառուցվածքը զբաղված է ոչ թե պետության և ժողովրդի շահերի պաշտպանությամբ, այլ իշխող խունտայի շահերը սպասարկելով, ինչը հակասում է ազգային անվտանգության և՛ իրավական, և՛ իսկական, բուն հիմունքներին.

• զանգվածային բռնաճնշումներ են ընթանում Հայ Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի և հայ հոգևորականության՝ եպիսկոպոսների, վարդապետների ու քահանաների դեմ՝ խախտելով ՀՀ սահմանադրությունը, հիմնարար և կրոնական ազատությունների պաշտպանությունը, ՀԱԵ-ի պատմական ինքնավարությունը և ներկա իրավական կարգավիճակը։

• քաղաքական դրդապատճառներով իրականացվում են քրեական հետապնդումներ և կամայական կալանքներ, այդ թվում՝ հանրային կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող անձանց նկատմամբ։

Այսպիսի իրավաքաղաքական պայմաններում ի՞նչ ընտրությունների մասին կարող է առհասարակ խոսք լինել։ Պարզ չէ՞, որ ընտրական ամբողջ գործընթացը զանազան միջոցներով ու եղանակներով վերից վար խեղաթյուրվելու է և հիմնավորապես կեղծվելու, իսկ ժողովրդի կամարտահայտությունը օրինական և վստահելի բնույթ չի կրելու։ Բախվելու ենք համակարգված խեղաթյուրումների, վարչական և ուժային ռեսուրսի չարաշահումների, տեղեկատվական մեքենայությունների, ինչպես նաև լայնածավալ ընտրական կեղծիքների հետ։

Այսպիսի պայմաններում ընտրությունները վերածվելու են ընդամենը իշխանության լեգիտիմացման կեղծ ու վտանգավոր գործիքի։

Հետևաբար, նախ պետք է ապահովել նվազագույն նախադրյալներ, որոնք կերաշխավորեն ազատ ընտրությունների անցկացումը, այնուհետև միայն անցկացնել ընտրություններ։ Մասնավորապես, անհրաժեշտ է սկզբում վերականգնել սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատումը, դատական և իրավապահ համակարգերի ապաքաղաքականացումը։

Միայն այդ պայմանների իրական ապահովումից հետո կարելի է խոսել ընտրական գործընթաց սկսելու մասին։ Այսօր նման պայմաններ չկան, իսկ խունտան երբեք դրանք չի տրամադրի։

Հ.գ. Այս նախազգուշացումս ուղղված է հատկապես «ընտրություններին» գլխապատառ նախապատրաստվող ընդդիմադիր ուժերի ղեկավարությանը։ Եվս մեկ անգամ խաբվելը մահացու կլինի։

Արմեն Այվազյան, պատմաբան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ. Արամ Ա կաթողիկոս

Հաջորդ գրառումը

Ազգի փրկիչը հիմա էլ հայրապետ է ուզում դառնալ. Հայկ Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հաջորդ գրառումը

Ազգի փրկիչը հիմա էլ հայրապետ է ուզում դառնալ. Հայկ Մարտիրոսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական