Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արշակ սրբազանը 2 ամսով կալանավորվեց

Դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք:

Այս մասին հայտնել է Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 4-ին Արշակ սրբազանը Քննչական կոմիտեում ձերբակալվել է, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,-հայտնել են Քննչական կոմիտեից: 

Արշակ սրբազանը մեղադրվում է 7 տարի առաջվա վաղեմության միջադեպի գործով։