Կառավարումն ունի նրբություններ, և մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ , այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակը ամսական 10400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն այդ գումարը, ինչի վրա է ծախսելու։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է։ Հետևաբար ինչի՞ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա։
Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականությամբ, ոչ թե 10 000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50000, գուցե 100000, գուցե 500000 դրամի ծառայություն։ Եվ եթե այս ծառայությունների թվերը գումարենք իրար, երբ ուզում ենք հաշվել, թե Հայաստանում թոշակառուների ծախսն ինչքան է, մենք տարվա կտրվածքով այդ առողջապահական մասնագիտությունների գինը պետք է տարածենք այդ ամեն ինչի վրա։
Շատ է խոսվում, որ դուք այս եք խոստացել, այս եք խոստացել,այս չեք արել, այն չեք արել։ Կներեք, մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու։ Եվ մենք հիմա այս լուծմանն ենք գնում։
Բացի այդ՝ թոշակառուների թոշակը ավելանում է նաև անկանխիկ առևտրի պարագայում՝ հետվճարի տեսքով»,–ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ 2018 թվականի համեմատ թոշակառուների թիվը Հայաստանի Հանրապետությունում աճել է 106 697 մարդով՝ 19տոկոսով։
«Ընդ որում, 2018-ի հունվարին Հայաստանում թոշակառուների թիվը ավելի է եղել, քան աշխատողների թիվը: 555000 թոշակառու է եղել 513000 աշխատող»,–ասաց Փաշինյանը։



