Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հովհաննավանքը բռնազավթված է. Փաշինյանն ինքն է որոշում, թե ով պետք է լինի Կաթողիկոսը. սրբազան

01/12/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսկ ո՞վ ասաց, որ եկեղեցու դեմ արշավը դադարել է. անպայման չի, որ արշավը գործողությունների տեսանելի քայլերի միջոցով իրականացվի։ Եկեղեցու դեմ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը արտահայտվել է ինչպես հրապարակային, այնպես էլ լատենտ, քողարկված, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«2018 թվականից հետո շրջանառվեց մի թեզ, որ «Եկեղեցու պատմություն» առարկան պետք է դուրս բերվի դպրոցից։ Պարզ է, որ այս քայլը ուղղված էր եկեղեցու դեմ, եկեղեցու ազգային արժեքների դեմ։ Երկրորդը, նախընթաց շրջանում ունեինք պրակտիկա, երբ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերի հանձնաժողով գոյություն ուներ, որտեղ մենք դիմում էինք, մեր տարբեր ծրագրերը ազատվում էին հարկերից։ Այս ոլորտում ևս բազմաթիվ դժվարություններ են ստեղծվել։

Երրորդը, մեր եպիսկոպոսները ունեին դիվանագիտական անձնագրեր, խիստ տարակուսելի էր այդ դիվանագիտական անձնագրերը հավաքեցին։ Հաջորդը, Կաթողիկոսի ուղեկցման մեքենայի հետ կապված հարցերն էին։ Այսպես ճղճիմ որոշ հարցեր, որոնցով անընդհատ փորձում էին հասկացնել տալ, որ եկեղեցին պետք է իր տեղը իբրև թե ճանաչի։

Դրանք շատ ավելի ագրեսիվ բնույթ ստացան վերջին ժամանակներում։ Դա ավելի արտահայտվեց 2020 թվականից հետո, երբ կաթողիկոսի կողմից հորդոր ուղղվեց վարչապետին, որ պետք է թողնի պաշտոնը։

Հիմա թե խորքային ի՞նչ գործընթացներ են հաջորդել կամ նախորդել դրան, թե արդյոք իշխանության իրականացրած հակաեկեղեցական գործողությունները նաև աշխարհաքաղաքական հետնախորք ունեն, ես դժվարանում եմ դա ասել, բայց որոշ զուգադիպություններ խորը կասկածներ են առաջացնում։

Օրինակ, խորը տարակուսանք է առաջացնում այն, որ Փաշազադեի հայտարարությանը հետևում է երկրի վարչապետի հարձակումը, կամ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի խոսույթների համընկնումը, զուգադիպությունները։ Հիմա սրանք կարո՞ղ են մարդկանց մոտ որոշակի տպավորություններ ստեղծել, կարծում եմ այո»,- հայտարարեց նա։

Ըստ Արշակ Սրբազանի՝ եկեղեցու նկատմամբ տոտալ հարձակումների,  հակաօրինական, հակասահմանադրական հարձակումների ֆոնին դեսպանատների կողմից խորը լռություն է պահպանվում։

«Եկեղեցու դեմ իրականացվող այս հարձակումները, եկեղեցու բռնազավթումը… Հովհաննավանքի սեփականատերը, գոնե ակնհայտ է, որ եկեղեցին է։ Հովհաննավանքը բռնազավթված է։ Երկրի ղեկավարը, չունենալով նման իրավասություն, ուղղակիորեն միջամտում է եկեղեցու ինքնավարությանը, ինքն է որոշում, թե ով պետք է լինի Կաթողիկոսը, ինչ ընթացակարգերով պետք է լինեն դրանք։

Ինքն իրեն իրավունք է վերապահում, ինչ-որ էքսպերտիզա սահմանել՝ եկեղեցականների բարեվարքության հետ կապված, եկեղեցականների կերպարի վերաբերյալ գնահատումներ է անում։ Ժողովուրդն իր կերպարի հետ կապված որոշակի շատ լուրջ տարակույսներ ունեն, ինքը մտել է եկեղեցականների կերպարի գնահատման դաշտ»,-նշեց Արշակ սրբազանը ։

Նա միաժամանակ հիշեցրեց՝ այժմ մենք ունենք իրավիճակ, երբ Հովհաննավանքի քահանային կարգալույծ են արել, բայց քահանան իշխանությունների ուղիղ տեսանելի աջակցությամբ շարունակում է մնալ Հովհաննավանքում՝ որպես պաշտոնավարող անձ։

«Այն բոլոր մարմինները՝ դատախազություն, ոստիկանություն, որոնք պարտավոր են մարդու սեփականության իրավունքը պաշտպանել, տարբեր անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվում են դա անել։ Մեր իրավաբանները դիմել են, որ այդ տարածքը ազատվի, բայց մինչև այս պահը այդ տարածքը ազատված չէ։

Եկեղեցին բացի խոսքից, բացի իր գործիքակազմերից, պաշտպանական ավելի զգալի մեխանիզմներ, նկատի ունեմ ուժային կառույցներ չունի, որոնք հարկադրանք կիրառեն իր իրավունքները պաշտպանելու համար։ Անգամ ինքնապաշտպանություն կիրառելու համար կարող է մարդկանց ուղղակի տանեն կալանավորեն»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է բանադրանք կիրառելուն, Սրբազանը նշեց, որ դա արվում է կաթողիկոսի մակարդակով։

«Տարբեր զրույցների ժամանակ այդ թեմաները քննարկվել են, բայց պաշտոնական օրակարգում այդպիսի հարցադրումներ մենք տակավին չենք քննարկել»,-նկատեց Արշակ սրբազանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումն իրենց համար կարևորագույն հաղթանակ է. Արման Աբովյան

Հաջորդ գրառումը

Հայ ժողովրդի արժանապատվության կորուստը շարունակվելու է. լուծումն այս իշխանություններից հրաժարումն է՝ սահմանադրական, ոչ բռնի ճանապարհներով. Արշակ սրբազան

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գարեգին Երկրորդը երկօրյա այցով կմեկի Ֆրանսիա

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հաջորդ գրառումը

Հայ ժողովրդի արժանապատվության կորուստը շարունակվելու է. լուծումն այս իշխանություններից հրաժարումն է՝ սահմանադրական, ոչ բռնի ճանապարհներով. Արշակ սրբազան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական