Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեմ պատրաստվում դադարեցնել ծառայությունս միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում, բայց կարող է հասնի պահը, և ես զգամ դրա անհրաժեշտությունը. սրբազան

01/12/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինձ ուղղված հեռանալու պահանջը, իմ ծառայությունը կասեցնելու պահանջը կապված է տեսագրությունների հետ, որոնք հրապարակվեցին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արշակ Սրբազանը՝ միաժամանակ հիշեցնելով՝ շրջանառված տեսագրությունների համար ոչ ոք դրա պատասխանատվություն չի ստանձնել։
«Անգամ քննչական կոմիտեն, որ այդպես ասած, բարյացակամորեն է տրամադրված մեր նկատմամբ, ընդունում է, որ դրանք ապօրինի ինչ-որ տեսագրություններ են: Ոչ ոք չկա, որ ասի՝ այո՛, այդ տեսագրությունը մենք ենք արել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել։ Չկա, անտեր ինչ-որ տեսագրություն է, անտեր ինչ-որ առարկա է։ Եվ եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է նաև դրա արժանահավատությունը։ Ոչ ոք չկա, որ ասի՝ այո՛, սա արել ենք, սա իրական է։

Երկրորդը, չկա այս գործով որևէ անձ, որը ասի՝ այո՛, դա այդպես է։ Համենայնդեպս, շոշափվող անձանց շրջանակի մեջ։ Այնտեղ շոշափվում է իմ անձը և իմ ընտանիքի անդամների անունները։ Չկա անձ, որը որ հաստատի, որ դա այդպես է։

Երրորդը, որ ավելի հիմնավոր փաստարկ է. դուք գիտեք, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում, և գիտեք, որ հատկապես որ եկեղեցականների շուրջ։ Դուք էլ համոզված եք, որ եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, բացարձակապես որևէ քննադատության, որևէ թթու խոսքի չէի արժանանալու։ Հետևաբար այս երևույթը ունի շատ կոնկրետ քաղաքական ենթատեքստ։

Չորրորդը, որ կրկին այս իմ երրորդ ասածի շարունակությունն է. Քննչական կոմիտեն գործ է հարուցել, ես հրավիրվել եմ հանդիպման, որի ժամանակ ինձ ասեցին, որ կան նախաքննական գաղտնիքներ, որոնք պետք չի բացահայտել։ Ես ասեցի՝ իսկ այդ արգելքը վերաբերում է միայն ի՞նձ, թե՞ նաև ձեզ։ Պարզվեց այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես։ Դա նմանվում է մի դարպասով ֆուտբոլի խաղի։ Ինչ-որ մարդիկ իմ ձեռքերը կապում են և որոշները փորձում են հարվածել։ Հանկարծ պարզվում է որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել երրորդ, չորրորդ անձանց ձեռքը։

Մեկ օրվա մեջ նշանակվում է փորձաքննություն և դրա արդյունքները փոխանցվում են այդ քննության հետ կապ չունեցող անձին, մեր եպիսկոպոսներից մեկին»,–ասաց նա։

Ըստ Արշակ Սրբազանի՝ շատ դեպքերում փորձաքննությունը կարող է տևել  ամիսներ, մինչդեռ այս դեպքում մեկ օրում պարզել են, որ տեսագրության մեջ հենց ինքն է։

«Այս գործը, եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսագրությունը և ով տարածել է։ Իհարկե, տեսանյութում ես չեմ։ Եվ իմ ընտանիքի անդամները ևս, իհարկե, դա ժխտում են»–ասաց Սրբազանը։

Արշակ սրբազանը շեշտեց՝ չի պատրաստվում դիմել իմ ծառայությունը դադարեցնելու համար՝ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում։

«Դադարեցնելու դեպքում ես մտավախություն ունեի, որ պետք է ջուր լցնեմ այն մարդկանց ջրաղացին, որոնք ստեղծել են այս հերյուրանքը։ Վերջիվերջո, նրանց նպատակը դա է։

Երկրորդը, եթե շարունակեմ իմ պաշտոնավարությունը, տպավորություն պետք է ձևավորվի, որ բացարձակապես արհամարհած ունեմ հանրային ընկալումները։ Ո՛չ, ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելու, միայն այն պատճառով, որովհետև ինչ-որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնի պահը, և ես զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելուն, կարող է օգնել, որպեսզի մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն, և եթե ես եմ խանգարող հարցի օբյեկտիվ քննությանը, իհարկե՛, ես ցանկացած լուծումի պատրաստ եմ։

Եվ երրորդը, եկեղեցական իշխանությունն ինքը կարող է գնահատել՝ դա անհրաժեշտ է, թե ոչ։

Հիմա, ըստ էության, առաջարկվել է որ ես իմ ծառայությունը դադարեցնեմ։ Ըստ էության՝ իրավական լեզվով ասած՝ խափանման միջոց է կիրառվում։ Հիմա խափանման միջոցի  նպատակը հետևյալն է. առաջին, որպեսզի ես հնարավորություն չունենամ ազդելու հանձնաժողովի օբյեկտիվ քննության վրա, որի հնարավորությունը ես չունեմ։

Ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու, կենակցելու մեջ և այլն: Հիմա, եթե իմ պաշտոնավորությունը դադարեցնում եք, զավեշտական է, ես ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու: Նպատակը ո՞րն է: Պարզ է՝ քարոզչական»,- ասաց Սրբազանը։

Նրա խոսքով՝ երբ ինքը գնահատի, որ իր հեռանալը եկեղեցու շահերի տեսանկյունից արդյունավետ է, պատրաստ է ցանկացած քայլ կատարել՝ ոչ միայն պաշտոնավարությունը դադարեցնելու, այլ ընդհանրապես կարգը թողնելու։
«Որևէ խնդիր այդ առումով ես չունեմ։ Բայց ես չեմ պատրաստվում անել մի գործողություն, որը ենթադրել կտա, որ այն, ինչ որ ինձ վերագրվում է, դա ճիշտ է։

Մեր եկեղեցու պրակտիկայում դուք չեք կարող հիշել վերջին 30 տարում մի դեպք, երբ եպիսկոպոսի հետ կապված հարցերը քննարկելու համար հանձնաժողով է ստեղծվել։ Այդ հանձնաժողով ստեղծելու առաջարկը արել եմ ես։ Եվ դա ես ճիշտ եմ համարում, որովհետև պետք է այդպիսի մշակույթ ձևավորվի։

Ցանկացած հարց պետք է հանգամանորեն քննարկվի և օբյեկտիվորեն գնահատվի։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնաժողովը քմահաճորեն կամայականորեն քաղաքական այս կամ այն  գործոններով պայմանավորված որոշումների կամ լուծումների կամ առաջարկների հանգի»,– հայտարարեց Սրբազանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ նա պետք է հեռանա. Արշակ սրբազան

Հաջորդ գրառումը

Զինվորին հասցրել են ինքնասպանության, գումարտակի հրամանատարը բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամբ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ նա պետք է հեռանա. Արշակ սրբազան

01/12/2025
Տեսադարան

«Արշակ Չոպանյանը և վերածնված Անահիտ հանդեսը» գիրքը՝ վերարժևորելու մեծ մտավորականի ժառանգությունը

28/11/2025
Տեսադարան

Հոգևորականները հայտարարություն արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման, ճնշման տակ. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

28/11/2025
Տեսադարան

Էս գործի մեջ ականջներ կան. ընտրենք ճիշտ թիրախներ, և իրավիճակը գլխիվայր շուռ կգա. Նահապետյան

26/11/2025
Հաջորդ գրառումը

Զինվորին հասցրել են ինքնասպանության, գումարտակի հրամանատարը բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական