«Հստակ ես ասում եմ, որ «Օազիս» սրճարանը 60 հոդվածի տակ չի մտնում։ Ֆիքսած է, սևով սպիտակի վրա գրված է։ Ես չգիտեմ, ով է այդ եզրակացությունները տվել, որտեղ է գրված»,-Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Նա ասաց, որ բոլոր 40 գործերը կապված են կոնկրետ «Թումո» կենտրոնի հետ։
«Կենտրոնի այգին մեզնից վերցրել են արդեն 10 տարի, տվել են կենտրոնին։ Այս ամենը դատախազությունն անում է ի շահ «Թումո» կենտրոնի։ Ուրեմն «Թումո» կենտրոնը վերցրել է քաղաքի կենտրոնական թատրոնի շենքը, ապօրինի կառույցներ է սարքել սարսափելի ձևով, քան «Օազիս»-ը, որն օրինական ձևով ամեն ինչ կազմակերպած է։ Ես հիմա բարձրաձայն հայտարարում եմ, «Թումոն» է հանդիսանում խոչընդոտ այս 40 սարքովի գործերի»,-ասաց Վ. Ղուկասյանը։





