Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Քպ-ն Վաղարշապատում կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12, «Մայր Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ 

ԿԸՀ-ն հայտնել է, որ քվեարկության արդյունքներով Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանիում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։ 

ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավագանիում կունենա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12 մանդատ, իսկ «Մայր Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։ 

Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրությունները տեղի էին ունեցել նոյեմբերի 16-ին։ 

Քվեարկության վերջնական արդյունքները՝ ստորև․

«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 10051 քվե

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 295 քվե

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1241 քվե

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1692 քվե

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1177 քվե

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝440 քվե

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 15298 քվե

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1193 քվե։