Կ. Պոլսո «Հայ թերթ» կայքում արտատպված այս հոդվածը, որ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը, հրապարակվել է անգլիական Independent-ի թուրքերեն տարբերակի նոյեմբերի 5-ի համարում, ուստիեւ կարող է ժամանակավրեպ թվալ, սակայն՝ առաջին հայացքից միայն: Այն առումով, որ դրանում արծարծվող խնդիրները, ինչպիսիք են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը, շարունակում են մնալ մեր հասարակության ուշադրության կենտրոնում, տեղիք տալով իշխանություն-ընդդիմություն բուռն բանավեճերի: Հաղինակը Օսման Գազի Քանդեմիրն է: Ահա թե ինչ է գրել նա.
«Երեկվա համարում անդրադարձել էի Իարայելի եւ սիոնիստական սփյուռքի տարանջատման մասին, իսկ այսօր անդրադառնում եմ Հայաստանի եւ հայկական սփյուռքի միջեւ առաջացած տարաձայնություններին: Այդ տարաձայնությունները չափազանց կարեւոր են տասնյակ տարիներ իր ուժը սփյուռքից առնող Իսրայելի եւ Հայաստանի համար:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018-ին իրականացրած «թավշյա հեղափոխությունից» հետո երկրում իշխանության գալը ափյուռքահայերի շրջանում մեծ ոգեւորություն էր առաջացրել: Սակայն 9 տարի անց 3 մլն Հայաստանի եւ 8-10 միլիոնանոց աշխարհասփյուռ հայության հարաբերությունները թեւակոխեցին պատմության մեջ թերեւս ամենալարված ժամանակաշրջանի:
Այդ լարվածության հիմքում ընկած է հայկական ինքնության նկատմամբ երկու՝ իրարամեժ մոտեցումների բախումը: Փաշինյանի պրակմատիկ պետականակենտրոն մոտեցումը բախվում է սփյուռքի պատմական հիշողության վրա հենվող թուրքական հողերը սեփական հողատարածք դիտարկելու իռացիոնալ գաղափարախոսության հետ:
Ղարաբաղ. բեկումնային կետ
2020 թ. 44-օրյա պատերազմը վառեց հակամարտության պատրույգը:
Պատերազմի առաջին իսկ օրից իր ուժերը մեբիլիզացրեց սփյուռքը: Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ հավաքվեց 20 հազար մարդ: Լոս Անջելեսում կազմակերպվեց 100 հազարանոց ցույց, Լիբանանից եւ Սիրիայից ռազմաճակատ մեկնեցին բազմաթիվ հայ կամավորականներ:
Սակայն, երբ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրվեց զինադադարի համաձայնագիր, դրանով հայերը կորցրեցին Լեռնային Ղարաբաղի գերակշռող մասը, ինչը մեծ ցնցում առաջացրեց սփյուռքում:
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի Հայ հեղափոխական դաշնակցության շրջանակները սկսեցին «անձնատուր լինելու» մեջ մեղադրել Փաշինյանին:
Արեւմտյան ԱՄՆ-ի ՀՅԴ շրջանակներն իրենց մամուլում «Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերին ծառայելու» մեջ մեղադրեցին վարչապետին:
Լոս Անջելեսում, Բեյրութում եւ Փարիզում հազարավոր սփյուռքահայեր Փաշինյանի հրաժարականի պահանջով դուրս եկան փողոց եւ Հայաստանի հյուպատոսարանների առջեւ հայտարարեցին, որ չեն ճանաչում կառավարությանը: Այդ ընթացքում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը 2023-ի մայիսին գրած բաց նամակում նշեց, որ Փաշինյանը «Արցախի հետ նաեւ Հայաստանն ու սփյուռքն է հանձնել»:
Ինչ վերաբերում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու» Փաշինյանի հայտարարություններին, ապա դրանք կրքեր էին բորբոքել սփյուռքում:
Թուրքիայի հետ նորմալացում. կարմիր գծի հատումը
Փաշինյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված քայլերը պատճառ դարձան սփյուռքի խոշորագուն երկրորդ հակազդեցությանը:
2022-ից սկսած կազմակերպվեցին հանդիպումները, իսկ 2023-ին Փաշինյանը ժամանեց Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Սփյոռքի համար, ինչպես երեւում է, Թուրքիայի հետ հարաբերությոջններն ուղղակի 1915-ի ցեղասպանության ուրացման եւ պատմական իրավունքներից հրաժարվելու խնդիր է: Հետեւաբար առանց նախապայմանի նորմալացումն այնտեղ գնահատվեց «անսկզբունքային զիջում»:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն եւ ՀՅԴ-ն բացահայտորեն դեմ դուրս եկան նորմալացման գործընթացին: Ավելին, ՀՅԴ-ի կառույցները գործընթացը բնութագրեցին «Փաշինյանի ծրագիր» կամ «Հայաստանի թուրքացման նախագիծ»: Սփյուռքի առաջնորդները մտահոգված են, որ նորմալացման դեպքում թուրքական տնտեսությունը կուլ կտա Հայաստանը, թուրքերն ու ադրբեջանցինրը հողատարածքներ կգնեն, հայկական կողմը կհրաժարվի Ցեղասպանության եւ փոխհատուցման պահանջներից եւ երկիրը խեղթամահ կլինի Զանգեզուրի միջանցքով:
Ֆրանսիայի հայկական միությունները հայտարարեցին, որ քանի դեռ Թուրքիան որեւէ նախապայման չի կատարել, ավելորդ է խոսել հարաբերությունների նորմալացման մասին:
Լինանանում դաշնակցական «Ազդակ» թերթը Թուրքիայի հետ նորմալացումը համարեց դավաճանություն Ցեղասպանության զոհերին:
2023-ին Փաշինյանի այցի ընթացքում Ստամբուլում արած հայտարարությունը, թե ինքը չի կարող ստանձնել աշխարհի բոլոր հայերի պատասխանատվությունը, սփյուռքում օտարվելու տպավորություն գործեց: Թերեւս ամենախոշոր ճգնաժամն առաջացավ 2025-ին Ցյուրիխում, որտեղ հանդիպմանը Փաշինյանը սփյուռքի ներկայացուցիչներին ասաց. «Պետք է վերագնահատել, թե ինչ եւ ինչու է տեղի ունեցել 1915-ին»: Նա դրանով մեծապես վիրավորել էր սփյուռքին:
Փաշինյանը իշխանության սկզբնական փուլում սփյուռքի քաղաքական ազդեցությունը Հայաստանում վերացնելու համար գործնական քայլեր էլ ձեռնարկեց, առաջարկելով երկրում լուծարել սփյուռքի նախարարությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ





