Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

Գեղամ Մկրտչյան
21/11/2025
- 21 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
1
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լիբանանյան հեղինակավոր հրատարակության նոյեմբերի 15-ի այս հոդվածը հատվածաբար ներկայացնում ենք ռուսական «ԻնոՍՄԻ»-ից թարգմանությամբ:

ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ Ադրբեջանի կողմից ստորագրված նոր էներգետիկ համաձայնագրերը նվազեցնում են նրա կախվածությունը ռուսական գազից՝ թուլացնելով Մոսկվայի ազդեցությունն ու ամրապնդելով Անկարայի դիրքերը:

 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը հաստատեց այսպես կոչված «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» (TRIPP): Այս համաձայնագրով մասնավոր ամերիկյան ընկերությանը իրավունք է տրվել զարգացնելու այն երթուղին, որը նախկինում հայտնի էր որպես Զանգեզուրի միջանցք:

Ադրբեջանի համար սա կբացի ուղիղ ցամաքային երթուղի Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն եւ դեպի Թուրքիա՝ նվազեցնելով նրա կախվածությունը իրանական եւ ռուսական տարանցուղիներից:

Ադրբեջանը ձգտում է օգտագործել նոր միջանցքը՝ ամրապնդելու իր դիրքերը որպես Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ այլ տարածաշրջանների միջեւ ապրանքների ու էներգակիրների տարանցման հիմնական հանգույց: Սա երկրին թույլ կտա մեծացնել իր տնտեսական եւ աշխարհաքաղաքական կարեւորությունը: Այս ծրագրերը համընկնում են Բաքվի նավահանգիստն ընդլայնելու եւ երթուղին Կենտրոնական միջանցք անունով հայտնի ավելի մեծ տրանսպորտային ցանցի մեջ ինտեգրելու մտադրություններին:

ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը գնահատվում է որպես Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու հնարավորություն: Դա կարող է վերաբերել տարբեր ոլորտների, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությանը, պաշտպանական համագործակցությանը եւ, հնարավոր է, ԱՄՆ օգնության երկարատեւ սահմանափակումների վերացմանը  (Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւ):

Այն նաեւ նպատակաուղղված է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ  հարաբերությունների նորմալացմանը, ինչը կօգնի թուլացնել սահմանին լարվածությունը եւ բարելավել տարածաշրջանային համագործակցությունը: ԱՄՆ-ին որպես միջնորդ ներգրավելով եւ Արեւմուտքում մշակված տարանցիկ ուղի ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է թուլացնել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում: Նրա ձգտումը կիսում է նաեւ ԱՄՆ-ի վարչակազմը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտադրվել է ստեղծել անվտանգ եւ  միջազգայնորեն ճանաչված տարանցիկ ուղի, որն իր երկիրը կկապի Թուրքիայի հետ: Նա ձգտում է Ադրբեջանը դիրքավորել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում կարեւոր առեւտրային կենտրոն: Սրան զուգահեռ՝ նա ամրապնդում է կապերն արեւմտյան գործընկերների հետ: Արդյո՞ք Ալիեւը ուկրաինական հակամարտությամբ Ռուսաստանի զբաղվածությունն է օգտագործում  իր օգտին: Թե՞ սա Էրդողանի՝ Կենտրոնական Ասիա մուտք գործելու պլանի մի մասն է: Կամ Ռուսաստանին Կովկասից շրջապատելու Արեւմուտքի՞ փորձն է:

Ադրբեջանը դարձել է Եվրոպայի կարեւորագույն էներգետիկ գործընկեր, որը ձգտում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից: Սա կարող է կապված լինել նոր «երթուղիների» կամ միջանցքների ստեղծման հետ: Միացյալ Նահանգները տարածաշրջանը դիտարկում է որպես նոր «եվրասիական ուղու» հիմնական օղակ:

Թուրքիայի դիրքերի ամրապնդումը

Ադրբեջանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը որպես լոգիստիկ հանգույցի, դիվերսիֆիկացնել էներգետիկ աղբյուրները եւ մեծացնել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա: Այս ամենն ամրապնդվում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ սերտ հարաբերություններով: Բայց նման համագործակցությունը մարտահրավեր է նետում Ռուսաստանի ազդեցությանը նրա սեփական «հետնաբակում»:

Այն երթուղին, որը կապում է Հայաստանը եւ Ադրբեջանը, զգալիորեն ամրապնդում է Եվրասիայում Թուրքիայի տնտեսական ու աշխարհաքաղաքական դիրքը: Այն ապահովում է անկախություն Ռուսաստանի կողմից վերահսկվող տրանսպորտային ուղիներից, ինչը սակայն առաջացնում է վերջինիս դիմադրությունը:

TRIPP նոր առեւտրային միջանցքն ապահովում է այլընտրանքային կապ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ՝ շրջանցելով ավանդական երթուղիները: Թուրքիան այս պարագայում դառնում է կարեւոր լոգիստիկ կենտրոն, որը կապում է Չինաստանը Եվրոպայի հետ: Միջանցքը խոստանում է զգալի տնտեսական օգուտներ՝ հաշվի առնելով Թուրքիայի բարենպաստ դիրքը Եվրոպայի եւ Ասիայի սահմանագծին: Սա նպաստում է էներգետիկ նոր համաձայնագրերի կնքմանը ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, որոնք ձգտում են նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական գազից: Այդ կերպ  թուլանում է Մոսկվայի ազդեցությունը եւ ամրապնդվում Անկարայի դիրքերը:

ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ նախագահ Թրամփի օրոք ձեւավորված սերտ դաշինքն ամրապնդում է նրա (Թուրքիայի – Գ. Մ.) ռազմավարական դիրքերը Հարավային Կովկասում, Սիրիայում եւ Լիբիայում: Մոսկվան քննադատաբար է վերաբերվում իրադարձությունների նման զարգացմանը, քանի որ դա կարող է հանգեցնել լարվածության սրման, չնայած Թուրքիան ձգտում է հնարավորության դեպքում խուսավարել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ՝ որտեղ դա հնարավոր է:

Թրամփի բիզնես-մոտեցումը նպաստում է Թուրքիայի հետ ուղիղ համագործակցությանն ու հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցմանը, ինչն օգուտ է բերում երկու կողմերին էլ եւ ամրապնդում է երկկողմ հարաբերությունները:

Այդ նույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է պահպանել վերահսկողությունը Հարավային Կովկասում՝ միաժամանակ հակամարտության մեջ  մտնելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Բացի այդ, նա ձգտում է ավելի խոր ինտեգրման Կենտրոնական Ասիայում եւ, հնարավոր է, փնտրում է նոր գործընկերներ Մերձավոր Արևելքում: Այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայի իրավիճակի հետ կապված սահմանափակումների եւ ներքին խնդիրների ֆոնին:

Ռուսաստանի համար դժվար կլինի խուսափել Կովկասում ուժի բեւեռների ձեւավորումից: Սա կարող է սրել Եվրասիայում ազդեցության համար  մրցակցությունը Թուրքիայի, Եվրոմիության եւ Արեւմուտքի հետ:

Ռուսերենից թարգմանեց՝ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տարաձայնություններ Հայաստանի եւ հայկական սփյուռքի միջեւ

Հաջորդ գրառումը

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական