Քաղաքացիական հագուստով կարմիր շրջանակի մեջ առանձնացված անձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդն է, ով այսօր Խաչիկ գյուղում մասնակցել է հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած, հազարավոր վանքեր ու տաճարներ թշնամուն հանձնած Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քաղաքական արշավին։
Այս նկարում նա մասնակցում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցառմանը։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մեր եկեղեցու հետ կապ չունի, սակայն կապ ունի սրբազանի հետ անձնապես, որովհետև իր հերթական ձախողումների մեկի` լուծարված «Գիտելիք» համալսարանի տարածքը վարձակալությամբ է հանձնված ԵՄ դիտորդներին։ Նրա բիզնեսների ամբողջական ցանկը դժվար է հրապարակել, բայց ինքը դա իմանալով է միացել եկեղեցու դեմ պայքարին։
Հուսով եմ Հայ առաքելական եկեղեցին առաջիկայում մեզ կուրախացնի նաև ոչ միայն անպատիվ ծխական քահանաների, այլ` սրբազանների կարգալույծ հռչակելու որոշումներով։
Էդգար Ղազարյան, պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, գիտնական





