Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Հայաստանում առկա է ճգնաժամ, կան բանտարկված հոգեւորականներ. Փաշինյանը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը. Ջոել Վելդկամպ

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI)` Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ներածական հատվածում «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ ՝ Ջոել Վելդկամպն ասում է.

«Հայաստանում առկա է ճգնաժամ, քանի որ կան բանտարկված հոգևորականներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Հայկական իշխանությունները կեղծում են փաստերը հոգևորականներին բանտ ուղարկելու նպատակով»։

Ջոել Վելդկամպը ՀՀ իշխանություններին կոչ է անում ազատ արձակել ձերբակալված Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին: Նա անթույլատրելի է համարում ընդդիմախոսների վրա ճնշումը «Ռուսաստանի հետ համագործակցության» պատրվակով, ինչպես նաև իշխանությունների միջամտությունը աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի գործերին:

Ջոել Վելդկամպը պատմում է, որ իրենք այցելել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որը հայտնել է՝ պաշտպանելու է Արցախի հայերի իրավունքները։

Հանդիպել են նաև Նարեկ Կարապետյանի հետ. Սամվել Կարապետյանը դատապարտված է բանտարկության Հայ առաքելական եկեղեցուն աջակցելու համար։

 «Ռուսաստանի ազդեցության գործակալի» վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչեցված մեղադրանքները մերկապարանոց են. ասում է Ջոել Վելդկամպը։
 
«Մինչ այժմ Հայաստանում ոչ ոք փաստ չի բերել, որ եկեղեցին ՌԴ ազդեցության գործակալ է»,- ընդգծում է Վելդկամպը։

Նա կոչ է անում կենտրոնանալ փաստերի, այլ ոչ թե բառերի վրա։