Հինգշաբթի, Հունվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՖ-ՕՖ…

Մարիետա Խաչատրյան
14/11/2025
- 14 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
105
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն ժամանակ, երբ Ադրբեջանում դաշնակիցներով տոնում էին հայերի դեմ հաղթանակի հինգ տարին (Էրդողանի ձեւակերպումն է) ու ռազմական շքերթ անում այդ առթիվ, Հայաստանում ուռեցվում էր Ադրբեջանով ղազախական ցորենի ներկրման առաջին գնացքի Հայաստան մտնելու թեման` այդ առթիվ իշխանավորների հրճվանքը եւ իշխանության ընդդիմախոսների քննադատությունը հունցելով: Ցորենից լրատվական սկանդալ փչել հաջողվեց: Անգամ պարզվեց` մասնավոր մեկի բերած եսիմորկարգի ցորենը աշխարհաքաղաքական հետք էլ ունի, թե բա` Պեսկովը հաստատում է ռուսական հետախուզական տվյալները, որ Հայաստանն ուզում է հրաժարվել ռուսական ցորենից եւ ուկրաինական ցորեն գնել: Նիկոլ Փաշինյանն էլ պասը հետ փոխանցեց` ռուսական ցորենից էլ չենք հրաժարվի, մյուս ցորեններից էլ:

Մինչ այդ էլ հարցազրույցներով խոսել էին բոլորը` Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, անգամ նորահայտ կարապետյանական ընդդիմության ներկայացուցիչն էր ամերիկացի ճանաչված մեկնաբան Թաքեր Կարլսոնին (բա) հարցազրույց տվել, ու այս բոլորը` միաժամանակ, կարծես մի թաքուն շարժառիթից բխած, իշխանությանը ու նրա ղեկավարին նորից ու նորից հասցեագրելով պատերազմ հրահրելու մեղադրանքից սկսած մինչեւ Արցախը հանձնելու, պատերազմը դադարեցնելու հնարավորությունը չօգտագործելու մեղադրանք: Ի պատասխան ստանալով նույն տրամաչափի մեղադրանքներ, սպիտակ բոթասների մասին հիշեցումից` մինչեւ պետական միջոցներով ընտանեկան բյուջեների մեծացում, Արցախի հարցն իրենց պաշտոնավարման ընթացքում չլուծելու եւ այլն:

Գումարվել էր նաեւ Արծվաշենը վերադարձնելու մասին վարչապետի գրառումը` այդ թեմայով օվերտոնի պատուհան բացելու ակնհայտ ենթատեքստով (եւ, այո՛, դա բացվեց):

Եւ ի՞նչ: Հերթական անգամ այս բոլորը, որոնց սինքրոն զուգահեռումը մտորելու տեղիք է տալիս, մտածված, թե ակամա` գոնե լրահոսի մակարդակով ծածկեց ԱԺ լիագումար նիստում այս իշխանության վերջին բյուջեի քննարկումը (Նիկոլ Փաշինյանին ե՛ւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, ե՛ւ լրագրողների հետ ճեպազրույցում այդ հարցերն էին ուղղվում), ե՛ւ 44-օրյա պատերազմում պարտության հինգերորդ տարելիցի առթիվ պատասխանատուների մասով մի անգամ եւս գնահատական ունենալու առիթը բաց թողնվեց խորհրդարանում, այդպիսով հեռացնելով սլաքները բյուջետային քննարկման ամենակարեւոր շեշտադրումներից` արտաքին ու ներքին ահռելի պարտք, սոցիալական ցուցանիշների` թվերով բարելավված, իրական կյանքում սրված վիճակ, ժողովրդագրության բացասական հաշվեկշիռ: Հարցեր, որոնց փոխարեն լրագրողները վարչապետին հարցնում էին Սարգսյանի եւ Քոչարյանի հարցազրույցների` վերջին յոթ տարում անվերջ կրկնվող մեղադրանքներից, ի պատասխան ստանալով Փաշինյանի` տարիներ անվերջ կրկնվող հակամեղադրանքները, գումարած` Արծվաշենի, անկլավների փոխանակման ու ցորենի թեմաները:

Ստացվեց այն, ինչ ստացվում է միշտ վերջին տարիներին` ոչ ոք առանձնապես չի կենտրոնանում հանրության, ու ոչ թե նեղ խմբերի համար կարեւորի վրա, որի համար պետք է պատասխան տա որեւէ կառավարություն` մարդկանց կյանքի բարելավման, երկրի տնտեսության զարգացման համար, որին կոչված են գործադիրն ու նրա ղեկավարն առաջին հերթին:

Հա դե` պետք է հանրությանն այնպես խճողել, որ չզգա իր կարիքները մոտակա ընտրություններից առաջ, ու դրանց համար պատասխանատուներին հարցեր չուղղի, այս մի քանի ամիսն էլ անվթար անցնեն, ու ժամանակը գլորվի դեպի ընտրություններ, դրան ոչինչ չխանգարի (իշխանությունը կարծես արդեն հերթական ընտրություններին է հակվում, թեեւ մեր տեղեկություններով իշխանության ներսում դեռ լիովին չեն հրաժարվել արտահերթի գաղափարից): Որ ոչ ոք պատասխանատվություն չպահանջի նաեւ պատերազմի պատասխանատուներին անվանելու քաջությունը չունեցած ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ջրելու համար, Հայաստանի արտաքին եւ ներքին պարտքն ահռելի թվերի հասցնելու համար, սոցիալական ընդհանուր պատկերը առարկայորեն չբարելավելու համար եւ այլն:

Մարդկանց զբաղեցնելու լրատվաքաղաքական հարայ-հրոցն, ինչպես միշտ այս տարիներին, ստացվեց, ապրե՛ք, հետո էլ ասում են` Հայաստանում միասնություն չկա:

Վերը նկարագրվածը հատկապես լավ է երեւում ռեպորտաժային Հայաստանում: Վերլուծական Հայաստանում, իհարկե, միշտ էլ փորձեր կան իրողությունները տեղ հասցնելու, ֆարսն իրականությունից տարբերելուն օգնելու, բայց լրատվական աղմուկն արդեն վաղուց թույլ չի տալիս մարդկանց բովանդակություն ընկալել լրատվական հարահ-հրոցի տակ, փնտրել պատասխաններ, չմնալ քարոզչական մամլակներին գերի, մեր հանրությունը խճողվել է ռեպորտաժային Հայաստանում, որը կից է քաղաքական Հայաստանին:

Իսկ ԱԺ դահլիճում իշխանականները խաղաղությունից էին խոսում, առանց սահմանային զոհերի վիճակագրությունից, ժողովրդավարությունից, Թրամփի ուղին իրականացնելու արագ ժամկետներից, թե բա` եկող տարվա սկզբին բոլոր համաձայնությունները կլինեն, կհետեւի շինարարությունը: Բյուջեի բարվոք թվեր էին ներկայացնում, խոսում նրանից, որ պարտքը կառավարելի է, պարտք տալիս են նորմալ տնտեսություն ունեցողին, իրենց իշխանության գալու սկզբի համեմատ` բյուջեն երկուսուկես անգամ ավելացնելուց, ու անգամ`բեկումնային, ճեղքում առաջացնող բյուջե անվանեցին նախագիծը: Ընդդիմադիրներին էլ անվանում էին սպառված (Ալեն Սիմոնյան):

Մինչդեռ ընդդիմադիրները նշում էին ահռելի արտաքին` տասնչորս միլիարդ դոլարի հասնող պետական պարտքի մասին, որով ոչ մի հավելյալ արժեք չի ստեղծվել, ոչ մի ռազմավարական օբյեկտ չի կառուցվել (Աննա Գրիգորյան), որի սպասարկման համար միայն եկող տարի պետք է լինելու մեկ միլիարդ դոլարից ավելի գումար, ներքին պարտքն անընդհատ մեծացել է, սոցիալական վիճակը չի բարելավվել` աշխատող մարդկանց յոթանասուն տոկոսը միջին աշխատավարձից ցածր է վաստակում, պաշտպանության համար նախատեսվող գումարը նվազել է, իսկ իշխանությունը չի կատարել տնտեսական բլոկի խոստումները (Արթուր Խաչատրյան): Եկող տարվա բյուջեի նախագիծը Արծվիկ Մինասյանն անվանեց հույսերի, նպատակների ձախողման բյուջե:

ԱԺ պատգամավորների տաք ելույթները մեր հրապարակումը պատրաստելու պահին շարունակվում էին` Հայկ Կոնջորյանը խոսում էր հավաքական Սերժից, հավաքական Քոչարյանից, ֆանտոմներից, քաղաքական ատամհատիկ անողներից: Քննարկման ավարտին` Փաշինյանն էլի ընդդիմությանն անվանեց այլ երկրի ազդեցության գործակալներ` այլ երկրի գրպանում հայտնվելը բարդելով Արցախի հարցի վրա եւ պնդելով, որ Հայաստանը դուրս է բերվել այդ թակարդից: Պարտքն էլ ութ միլիարդով ավելանալու պատասխանը`զենք է գնվել, եւ շատ, քովիդ է հաղթահարվել եւ այլն:

Իսկ մենք հանրության հետ առօրյա շփումներից հեռու մեր պատգամավորներին տեղեկացնենք` դրանք այլեւս եւ վաղուց առաջվա ազդեցությունը չունեն իրենց հոգսի մեջ խորը խրված հանրության վրա, որքան էլ իշխանությունն ու ընդդիմությունը նոր, գրավիչ ու հնարամիտ տրյուկներ մտածեն ու սրեն իրենց բառապաշարը:

Մեր հոգնած հանրության մեծ մասի համար, հայտնի երգի նման, ո՛չ դարն է ավարտվում` ի դեմս անցյալը վերադարձնել փորձող ընդդիմադիր լիդերների, ո՛չ էլ ներկա «վոժդն» է փոխվում` «վոժդը» ապագայում էլ փոխվելու ոչ մի նշան ցույց չի տալիս:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Ընդդիմադիր լրագրողներին մի՛ ձերբակալեք, պարոնայք իշխանավորներ, ինչ էլ ասած լինեն նրանք, խոսքը արարքին մի հավասարեցրեք, բա թե` խուլիգանություն, չէ՞ որ ձեզնից շատերն անցյալում լրագրող էին ու ժամանակին ինչ ասես ասել են իշխանավորների հասցեին, շատ շուտ մոռացաք:

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

Հաջորդ գրառումը

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Նեթանյահուն գովել է Թրամփին, որ նա «կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»

01/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խունտան իրականում իրականացնում է թշնամի գլոբալիստական ուժերի ծրագիրը և վայելում նրանց անվերապահ աջակցությունը. Արմեն Այվազյան

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքական դաշտի «ֆիլտրում». Սուրեն Սուրենյանց

30/12/2025
Հաջորդ գրառումը

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական