Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Օմանի և Կատարի ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու դեկտեմբերի 14-ին գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը

Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն  2025 թվականի դեկտեմբերի 14-ին. հայտնել են  Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեից:

Ըստ կոմիտեի հաղորդագրությունների՝ Օմանի և Կատարի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը վերոնշյալ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ Երևանում ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լուսավորման հանդիսավոր արարողությանը: