Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Թուրքիան Նեթանյահուի ձերբակալման օրդեր է տվել

Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների ձերբակալման օրդեր է տվել։ Այս մասին հայտնել են դատախազության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «37 կասկածյալների նկատմամբ, որոնց թվում են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով ձերբակալման օրդեր է տրվել»:

Գերատեսչությունից ընդգծել են, որ Իսրայելի իշխանությունները մեղադրվում են ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների, մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեջ: