Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Վահան Քերոբյանը ձերբակալվել է, նրա տունը խուզարկել են. Քննչականը բացահայտել է խարդախության սխեման

Տեղեկությունը «Ազատությանը» հայտնել է նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը: 

Ավետիք Քերոբյանը պնդում է, որ եղբոր տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ: Այժմ փորձում են հասկանալ, թե իրավապահ մարմինների գործողությունների պատճառը: 

Քննչականը բացահայտել է խոշոր հողային խարդախության սխեման.

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպություն, որը 2008-2014 թվականներին զբաղվել է խոշոր չափերի կոռուպցիոն գործողություններով։ Նախաքննությամբ պարզվել է, որ գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն, համագործակցելով Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյաների և մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, կեղծ փաստաթղթերի միջոցով ապօրինի դուրս է բերել Երևան համայնքին պատկանող հողատարածքներ՝ յուրացնելով պետական գույք և կատարելով փողերի լվացում։

Հանցավոր կազմակերպության անդամները ապօրինի ձեռք բերված հողատարածքները գրավադրել են տարբեր բանկերում՝ ստանալով 10 մլն և ավելի ԱՄՆ դոլարի վարկեր։ Նախաքննության ընթացքում կատարվել են տասնյակ խուզարկություններ, հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ։

12 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, իսկ 7-ը արդեն ձերբակալվել են։ Քրեական վարույթը շարունակվում է։

Հիշեցնենք` Հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։