Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտնի են 2025 թվականի «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության մրցանակակիրները

ԱԶԳ
31/10/2025
- 31 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Թեքեյան կենտրոնի դահլիճում հոկտեմբերի 21-ին կայացավ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության ամփոփման արարողությունը եւ «Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ» Ֆիլմի շնորհանդեսը, նվիրված մրցանակաբաշխության հիմնադիրներից Երվանդ Ազատյանին:

«Վահան Թեքեյան» միջազգային մրցանակաբաշխությունը «Թեքեյան» կենտրոնում ավանդաբար մեկնարկեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնության ուղերձով, որը փոխանցեց Գերշ. Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանը:

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն անց է կացվում 31-րդ անգամ՝ ուշադրության տակ պահելուվ գիտության, մշակույթի, արվեստի, հայագիտության ոլորտներում ի հայտ եկող ստեղծագործությունները:

 «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրներն են՝ Գրականություն անվանակարգում՝ Հերմինե Ավագյանը «Կապույտ տանիքներ» բանաստեղծությունների ժողովածուի համար: Դեկորատիվ-Կիրառական արվեստ անվանակարգում` «Արցախ Կարպետ ՍՊԸ»-ն` «Շուշիի Ծաղկեփունջ» գորգի համար: Կերպարվեստ անվանակարգում` Ստաս Նամինը «Սանահին» գեղանկարի համար: Հայագիտություն անվանակարգում` ավստրիացի գրող, հրապարակախոս Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտը «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի համար: 

Ի դեպ, այս տարի սահմանվել է նաեւ «Բագրատ Նազարյան» մրցանակ: Այն տրվեց  Արմեն Այվազյանին` «Հայոց զորքը Արցախում 1722-1735թթ.» աշխատության համար:

«Գրականություն» անվանակարգում հանձնաժողովը՝  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի գլխավորությամբ, լավագույն ստեղծագործություն է ճանաչել  արցախցի բանաստեղծուհի Հերմինե Ավագյանի «Կապույտ տանիքներ» ժողովածուն:

Հերմինեն Արցախից բռնագաղթած այն հազարավոր հայերից մեկն է, որը  իր Հայրենիքի, իր ծննդավայրի հուշն ու կարոտը սրտում անթեղած է ապրում:

Հայոց ցեղասպանության հետեւանքները մինչեւ հիմա ենք կրում՝ արդարության, մեր Հայրենիքը մեզ վերադարձնելու պահանջով, նաեւ երբեմն-երբեմն արդարադատությունը սեփական ձեռքերով վերականգնելու հերոսապատումներով՝ «Նեմեսիս»:

Ավստրիացի Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտը գրել է «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքը. «Նեմեսիսը» եւ Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը՝ օտարազգի հեղինակի աչքերով:

Ավստրիացի գրողի «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքն արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի: Հեղինակը պատմեց իր հետազոտական աշխատանքի մասին՝ ինչու է հայկական թեման արժանացել իր ուշադրությանը:

 «Իմ հայ ընկերներից շատերը «Նեմեսիսի» անդամների ժառանգներն են, որոնց շնորհիվ էլ հնարավոր դարձավ իմ գրքի հայերեն թարգմանությունը: Ես հայ չեմ, բայց ինձ հետաքրքրել է այս թեման, որովհետեւ դրա հիմքում կա իրավունքի խնդիր: Լեմկինն ասել է՝ ինչու մեկ հոգու սպանությունը համարվում է սպանություն, իսկ միլիոնավոր մարդկանց սպանությունը՝ ոչ: Սա հենց ցեղասպանությունն է, որը եթե չի պատժվում, առաջանում է  անպատժելիություն, ու ցեղասպանությունները շարունակվում են»,-մրցանակն ստանալիս ասաց Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտը :

«Վահան Թեքեյան» մրցանակ՝ արվեստի ոլորտի ներկայացուցիչներին:

Քաղաքական հայտնի գործիչ Անաստաս Միկոյանի թոռը՝ գրող, նշանավոր երաժիշտ, պրոդյուսեր Ստաս Նամինը նաեւ ստեղծագործում է կերպարվեստի ասպարեզում: Փոքր տարիքում հաճախ է եղել Հայաստանում, զմայլվել մեր բնությամբ ու պատմամշակութային կոթողներով: Սանահինն առանձնապես է տպավորել նրան: Ահա եւ ծնվել է «Սանահին» գեղանկարը, որը «Կերպարվեստ» անվանակարգում արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի: Իսկ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում հանձնաժողովն ընտրել է «Արցախ կարպետ» ընկերության «Շուշիի ծաղկեփունջ» գորգը:

Այս տարի սահմանվել է «Բագրատ Նազարյան» մրցանակ: Հայագիտության ոլորտում հետազոտական, ժողովրդագրական ահռելի ուսումնասիրություն է կատարել քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը: Նրա «Հայոց զորքը Արցախում 1722-1735 թվականներին» մենագրությունն աժանացավ «Բագրատ Նազարյան» մրցանակին:

Արմեն Այվազյանը ներկայացրեց իր գիրքը՝ ինչպես է 18-րդ դարի սկզբներին Արցախում ձեւավորվել հայոց բանակը:

Գիտության, մշակույթի, հայագիտության բնագավառները մշտապես պահելով ուշադրության կենտրոնում՝  թեքեյանցիները այսկերպ ամրացնում են Հայաստան-Սփյուռք կամուրջը՝ նաեւ կարեւորելով միջազգային կապերն ու համագործակցությունը: Այս սկզբունքով է ապրել եւ ստեղծագործել գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, մեծ թեքեյանցի երջանկահիշատակ Երվանդ Ազատյանը, որը նաեւ կանգնած է «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության ակունքներում:

Դիանա Մարկոսյանի պատրաստած «Հայրենիքի եւ Սփյուռքի» միջեւ փաստավավերագրական ֆիլմը մրցանակաբաշխության ավարտին ցուցադրվեց՝ որպես հարգանքի տուրք ու գնահատանք Երվանդ Ազատյանի վառ  հիշատակին:

Նախորդ գրառումը

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը` հայ մասնակցի աչքերով

Հաջորդ գրառումը

Անգլիացի վիրտուոզ երգեհոնահար Ջոնաթան Սքոթը համերգներով Հայաստանում էր

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Անգլիացի վիրտուոզ երգեհոնահար Ջոնաթան Սքոթը համերգներով Հայաստանում էր

Լրահոս

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը

26/06/2026

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու...

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինի ու դիզվառելիքի հերթական խմբաքանակը

26/06/2026

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական