16-րդ դարի գերմանացի նկարիչ Հանս Հոլբեյնի «Դեսպանները» անունով հանրահայտ այս աշխատանքը ստեղծվել է 1533 թվականին:

Վերածննդի ժամանակաշրջանի այս վարպետին իրավամբ կարելի է համարել գեղանկարչության հանճարեղ ներկայացուցիչներից մեկը: Այս աշխատանքում ֆանտաստիկ մանրակրկիտությամբ վերարտադրված է ամեն մի մանրուք, որոնցից երկուսն առնչություն ունի Հայաստանի հետ:
Առաջինը հայկական գորգն է, որի յուրաքանչյուր հանգույց նկարված է առանձին-առանձին: Երկրորդը` գլոբուսն է, որի վրա խոշորացույցով կարելի է կարդալ լատինատառ Armenia տեղանունը:
Արժի, որ այս գեղանկարի պատճենը ներկայացված լինի ՀՀ դեսպանատներում:
Ազգային պատկերասրահ, Լոնդոն, 1533 թ.
Հայկ Դեմոյան, պատմաբան










