Շաբաթ, Ապրիլի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ տնտեսվարումը՝ արդյունքներ երաշխավորող միջավայրում

Գեղամ Քյուրումյան
24/10/2025
- 24 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
13
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարգելի հայրենակիցներ: ՀՀ շարքային քաղաքացիս, որ նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, վստահ եմ, որ վերջին 15-20 տարիներին ձեզնից ոմանք, հիմնականում ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, եղել եք ԱՄՆ-ում ու եվրոպական քաղաքներում: Ձեզ հյուրընկալող հարազատներն իրենց անձնական ավտոմեքենաներով շրջագայություններ են կազմակերպել, որոնց ընթացքում սլացել եք սահուն ճանապարհներով, վարորդների անվտանգ երթեւեկով, որոնց ընթացքում նաեւ հաճախ եք տեսել մասմաքուր հզոր բեռնատարների: Դրանք մեր պայմանների համեմատ չափից շատ են, որոնք բացի երթեւեկից հանգստի նպատակով կայանված են որոշակի տարածքներում ու սնվելու վայրերում: Թե ինչո՞ւ հարկ եղավ հիշել այս մասին, կնշեմ ստորեւ:

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում, գերհզոր երկրի նախագահի անմիջական մասնակցությամբ, որոշ դիվանագետների գնահատմամբ, դարակազմիկ փաստաթուղթ, Հռչակագիր կնքվեց 30 եւ ավելի տարիներ հակամարտող Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, թեեւ բոլորիս է հայտնի, որ պատերազմել են Ադրբեջանն ու ԽՍՀՄ կազմալուծումից հետո անկախություն հռչակած երբեմնի ինքնավար Լեռնային Ղարաբաղը, հետագայում Արցախի Հանրապետությունը: Վաշինգտոնյան հռչակագրում անտեսելով այս հանգամանքը՝ հիշատակվում է խաղաղության արդյունքներով այսպես կոչված թրամփյան անվանումով խաղաղության ու բարգավաճման միջազգային ճանապարհի մասին, որով, Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունների համաձայն, որի մասին ադրբեջանական կողմը չի խոսում, Հայաստանը կարող է Ադրբեջանի տարածքով ավտոտրանսպորտային երթեւեկ ունենալ դեպի Ռուսաստանի Դաշնություն: Էլ ի՞նչ է պետք ցանկալի բարգավաճման համար: Ավաղ, գործընթացի իրական մասն այլ հարցերով ու խնդիրներով է ներկայանում, որտեղ առաջնայինը անվտանգությունն է, շաղկապված շահույթի հետ:

Փորձենք ներկայացնել այն միջավայրը, որում ընթանալու են դեպի ՌԴ երկաթուղային եւ ավտոմոբիլային բեռնափոխադրումները Ադրբեջանով: Մտորումներիս այս հատվածում օգտագործելու եմ այն հիշողություններս, որոնք կուտակել եմ  երկաթուղային տրանսպորտում անցկացրած շուրջ 10 տարիների ակտիվ շփումների ընթացքում: Ընդունենք մի վիճակ, երբ կազմակերպությունը 20 տոննա մեքենա-սարքավորումներ է առաքելու իր պատվիրատու կազմակերպությանը: Այն ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով հասցնում է երկաթուղային պահեստ, մուտքագրում հանձնման ժամկետն ու զեկուցում բեռը ստացող գործընկերոջը: Օրերն անցնում են, վերջինից ոչ մի լուր ստացման մասին. հետ են գնում, որի ընթացքում պարզվում է, որ ՌԴ տվյալ ուղղության վագոնի 60-րդ տոննան լրացվել է նախօրեին, բեռն առաքվել է: Թե ինչ ժամկետներում ՌԴ-ի երկաթուղային տեսակավորման կայարաններում անհրաժեշտ ուղղության գնացքակազմեր կկազմավորվեն, կպարզվի հանգամանքների բերումով կստացվի՝ լավ, օրեր կանցնեն՝ իրենք ի՞նչ անեն: Մոտավորապես այսպիսին է երկաթուղային բեռնափոխադրումը, անկախ հանգամանքներից:

Քաղաքակիրթ բեռնափոխադրումը ելքը գտել է ավտոմոբիլային բեռնափոխադրման օգնությամբ, որն իրականացվում է մինչեւ 4-5 հազար կիլոմետր հեռավորությունների պարագայում: Համապատասխան ավտոմեքենան մոտենում է առաքողի նշած հասցեին, բարձումն իրականացվում է եւ… հայդե, բեռը վայրկյանի ճշտությամբ շարժվում է եւ տեղ հասցվում: Տեղ ասվածը միանշանակ կոնկրետ հասցե է, երբ երկաթուղով բեռի ստացումը ժամանակի ու ֆինանսական միջոցների լրացուցիչ ծախսի է հանգեցնում: Բեռնափոխադրումների համաշխարհային գործընթացներն արձանագրում են, որ միջինում 60 տոննա բեռի տեղափոխման նպատակով, որպիսիք են սորուն նյութեր հանդիսացող հացահատիկը, շինարարական ավազն ու ցեմենտը, էներգակիրներ մազութն ու նավթը, նաեւ այլք, վագոններով ու ցիստերներով տեղափոխումը առավել արդյունավետ է: Այլ կարգի փոխադրումների համար լավագույն օրինակ է մարդատար տաքսիներում կիրառվող «Նավիգատոր» համակարգը, հայերենով ասենք, ճամփացույց, ճանուղղորդ, երբ տաքսին ժամանում է անգամ վայրկյանների ընթացքում:

Ինչո՞ւ հարկ համարեցի շրջանառվող թեմայի շուրջ մտորումներիս հանրայնացումը: Այն պարզ պատճառով, որ ՀՀ իշխանական շրջանի պաշտոնյա-պատասխանատուները ոգեւորված օգոստոսի 8-ի վաշինգտոնյան փաստաթղթով, որոշակի լավատեսության են տրվում, անվերապահ հույս հայտնելով, որ այդ 40 կիլոմետրը մի փոքր գերազանցող անցուղին էական դրական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա: Ո՞ւր է թե: Միայն այն, որ հայկական բեռները Ադրբեջանով ՌԴ հասցնելու համար հարկ կլինի առնվազն 850 կմ ճանապարհ անցնել, երբ Երեւան-Լարսն ընդամենը 450 կմ է, այլ բան է հուշում ու հաստատում: Երեւանյան հրապարակում հավաքված վարորդներից մեկը նշեց, որ անգամ ադրբեջանցի վարորդներն են օգտվում Լարսի անցակետից: Չմոռանանք անվտանգությունը, քանզի Ադրբեջանում դժվար գտնենք ընտանիք, որը թշնամանք չի տածում հայերիս նկատմամբ: Կան բազում այլ հարցեր ու խնդիրներ էլ, որոնք մեզ ստիպելով պարտադրում են ուշադրությունը դարձնել ՀՀ տնտեսության գերարագ կայացմանն ու զարգացմանը, այն կլինի վագրային թե թռիչքային: Առաջնահերթն անշուշտ ՀՀ պարենային ապահովությունն ու անվտանգությունն է, որպիսի ամոթ ապրում է հայաստանյան հանրությունը մեր օրերում: Հասել ենք այն աստիճանի, որ երկրի տնտեսության պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարն ի լուր հանրության հայտարարում է, որ մեր բարեբեր հողերում նպատակահարմար չէ թիվ 1 մշակաբույս ցորենի արտադրությունը, շահույթ չերաշխավորելու պատճառաբանությամբ: Եվ սա այն պարագայում, երբ հարյուրավոր ֆերմերներ տարին տարու վրա հացահատիկ մշակում են, որոշները դրանից անգամ բարձր կարգի օղի են արտադրում ու ՀՀ-ի համար աստղաբաշխական գնով վաճառում, լիտրը 15.000 դրամ արժեքով: Այսօրինակ փոքր ու միջին գործարար միջավայրի խթանումն ու խրախուսումն է, որ պետք է գտնվի գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում, որը տարօրինակորեն ու ցավալիորեն չի իրականացվում, այն փոխարինվում է անհասկանալի ծրագրերով, դրանց վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններ չներկայացնելով: Կարծես մեր կողմից մուծվող ավելացված արժեքի, ակցիզների, տուրքերի, այլ վճարումների հաշվին գոյացող՝ թող որ համեստ բյուջեն իրենց գրպանի ծախս լինի, անհաշիվ առեւտրի միջոց. 6 մլրդ դոլար բյուջեն փող չկա-ի հաստատումն է: Իսկ ահա այս տարիներին, 2000-2021 թվականներին ցորենի համաշխարհային արտադրությունը 588 մլն տոննայից հասել է 771 մլն տոննայի, ՀՀ-ում՝ երբեմնի 430.000 տոննայից 100.000 տոննայի:

Սեղմ ասած. մեզ այլ որակի տնտեսվարում է անհրաժեշտ, արդյունքներ երաշխավորող միջավայրով:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

Հաջորդ գրառումը

Մարիամ Մայիլյանի արծաթե ֆլեյտան

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Մարիամ Մայիլյանի արծաթե ֆլեյտան

Ամենաշատ ընթերցվածը

24 Ապրիլի, 2026

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

24/04/2026

ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս - Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք»,...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026

Հատկապես ապրիլի 24-ին շեշտվում է հայության փրկության հավերժական բանաձեւը՝ «ամեն հայ՝ մեկ ոսկի»: Հատկապես այսօր մեր միտքը արդի Չանղըրըի՝ Բաքվի...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026

Այսօր ավելի ու ավելի է դժվարանում խոսել ցեղասպանությունների բացառման մասին, քանի որ դրանց նման երեւույթներ կատարվում են հենց մեր կողքին,...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026

Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական