Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին գտնվում է Փարիզի Սանտե բանտում՝ կապված 2007 թվականի ընտրարշավի լիբիական ֆինանսավորման հետ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ գրում են ֆրանսիական հեռուստաալիքները
Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, գրում են հեռուստաալիքները։
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմնակիցները հավաքվել են Փարիզի 16-րդ շրջանի Սուրս փողոցում գտնվող նրա տան մոտ՝ աջակցելու նախկին ղեկավարին մինչև նրա բանտարկությունը: Ակցիային մասնակցում են հարյուրավոր մարդիկ: