Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

Հարգելի՛ գյումրեցիներ,

Համոզմունք ունեմ, որ հերթական մոնտաժված ձայնագրության հետ գործ ունենք և սա արդեն ծիծաղելի չէ՝ ուղակի նողկալի է . . .

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան «գործ տվող» կեղծ կարմիր բերետավորներ կամ «միլիցեք», ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել . . .

Կապ չունի, որ կադրերի մեջ պարզ երևում է, թե ինչպես են կարմիր բերետավորներից ոմանք «ենիչերների» նման հարձակվում և հարվածում մեր համաքաղաքացիներին, այլ կապ ունի թե ինչպես գործ «կկարեն» մեր քաղաքացիների վրա . . .

Նպատակը մեկն է՝ վախի մթնոլորտն էլ ավելի շատացնել, բայց ինչպես տեսնում եք, տղաներ, մարդիկ ձեզ ՇԱՆ տեղ չեն դնում . . .

Շարունակեք նույն ձևով և ինչպես կասեր ժամանակակից գործ տվողը ՝ ԳՈՐԾ ՏԱԼԸ ՆՈՐԱՁԵՎ Է

Արամ Զավենի Սարգսյանի նախկին ( իրենց պարագայով հոգով միշտ իրենցից) կուսակից Մասիս Մելքոնյանները շուտով «Կփայլեն» իրենց հմայքով . . .

Համբերություն և տոկունություն

Մեսրոպ Մանուկյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ