Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, նա մեկուսացված է իր աշխատասենյակում. իրավապահներ

Լարված իրավիճակ է Գյումրիում: Իրավապահները հայտնել են, որ Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել:

Նա մեկուսացված է իր աշխատասենյակում, աշխատասենյակի շուրջ ԱԱԾ-ը աշխատակիցներն են, սակայն, Ղուկասյանը ձերբակալված չէ:

Ըստ տեղեկությունների՝ փորձում են բերման ենթարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն՝ քրեական վարույթի շրջանակներում։